fbpx
Սպորտ

Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ գիշերը կայացած Գերմանիայի դեմ խաղից հետո մեկնաբանել է հանդիպումը։

Նա ասել է, որ խաղի արդյունքն ամեն ինչ ցույց է տալիս։

Իսպանացի մասնագետի խոսքով, երբ մենք համապատասխան ռիթմով ու պրեսինգով չենք խաղում, ապա նման որակյալ թիմերի դեմ այսպիս է ստացվում։

Կապառոսն ասել է նաև, որ մեր ընտրանին չկարողացավ օգտագործել իր հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը այդ խաղում պարտվեց 6-0 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ