աշխարհ

  • «Թալիբան» շարժումը, որը այս պահին Աֆղանստանի ղեկին է, հայտնել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ ԻՊ-ն այլևս վտանգ չի ներկայացնում։ Հայտարարությունում ասվում է, որ խմբավորումը ջախջախված է 98 տոկոսով։

    Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին
  • Ավստրալիայից տեղեկացնում են, որ երկրի կառավարությունը պատրաստվում է նոր սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին տեղեկանում ենք ABC Broadcasting Corporation-ից։ Նշվում է, որ նոր ռազմական փաթեթ է պատրաստվում, որի շրջանակներում Ուկրաինային է տրամադրվելու 19,1 միլիոն դոլարին համարժեք ծանր հրետանի ու զինամթերք։ Ըստ աղբյուրի՝ Ավստրալիան սրանով Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ծավալները կհասցնի 161,6 միլիոն դոլարի։

    Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա
  • Բուրկինա Ֆասոյի ու Նիգերի զինվորականները համատեղ գործողություն են իրականացրել Բուրկին Ֆասոյի սահմանային գոտում, որի արդյունքում ապրիլի 2-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացրել են մոտ 100 ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է MAP գործակալությունը՝ հղում կատարելով հրապարակված պաշտոնական զեկույցին։ Նշվում է, որ գործողության արդյունքում նաև ձերբակալվել են 40 անձինք, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են…

    Բորկինա Ֆասոյի ու Նիգերի ռազմական ուժերը շուրջ 100 ահաբեկիչ են ոչնչացրել
  • Հյուսիսային Կորեան շարունակելու է ամրապնդել իր միջուկային ուժերը առավելագույն արագությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տոնի առթիվ զորահանդեսի ժամանակ։ Ինը նշել է, որ Կորեան պետք է ցանկացած պահի պատրաստ լինի կիրառել միջուկային զենքի զսպող ուժը։ Կորեան պետք ՝ որակական ու քանակական առումով ամրապնդի իր միջուկային ուժերը։

    Հյուսիսային Կորեան քանակապես ու որակապես կամրապնդի իր միջուկային ուժերը․ Ըն
  • Երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՊՆ ղեկավար Լյոյդ Օսթինը այցելել էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ու բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այսօր նրանք մեկնաբանել են իրենց այցը։ Օսթինը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը թուլանա այնքան, որ այլևս չկարողանա իրականացնել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն…

    Կիևին աջակցությունը կշարունակվի այնքան, մինչև չտեսնենք վերջնական հաջողություն․ Բլինքեն
  • Ֆրանսիայում առավոտվանից մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որով էլ կընտրվի երկրի նախագահը։ Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են 2 թեկնածուներ՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու ընդդիմադիր, ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի ներկայացուցիչ Մարի Լը Պենը։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 20։00-ն, իսկ որոշ մեծ քաղաքներում մինչև 21:00-ն Հիշեցնենք, որ 2017 թվականին Մակրոնն ու Լը Պենը կրկին պայքարում…

    Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում նախագահ են ընտրում
  • Ուկրաինայում առաջիկա չորս շաբաթների մարտերը կորոշեն Ուկրաինայի պատերազմի վեջնական արդյունքը, որը կունենա երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի հետ զրուցած բարձրաստիճան աղբյուրները նշել են, որ եթե Ռուսաստանը ճեղքում իրականացնի արևելքում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա ներքին լսարանին «հատուկ գործողությունը» ներկայացնել որպես սահմանափակ հաջողություն, որով նա պաշտպանել է Ուկրաինայի ռուսամետ…

    Ուկրաինայի պատերազմի վերջնական արդյունքը կորոշվի առաջիկա 4 շաբաթներին․ NY
  • Ուկրաինայի Զապորոժիեի մարզում ռազմատեխնիկական An-26 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկանում ենք մարզի ռազմական վարչությունից։ Նշվում է, որ պատահարի արդյունքում կան տուժածներ։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր իրականացնում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

    Ուկրաինական Զապորոժիեիում ինքնաթիռ է կործանվել․ կան տուժածներ
  • Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։ Այս մասին գրում է dpa-ն։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։…

    Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին պատրաստակամ է մեկնել Ուկրաինա, բայց այդ այցը պետք է նպաստի հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ France Info հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ Մակրոնը կրկին պատրաստակամություն էր հայտնել Կիև մեկնելու, բայց նույն պայմանով։

    Մակրոնը պատրաստակամ է մեկնել Կիև, բայց պայման կա
  • Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը դեմ է արտահայտվել աշխարհում սառը պատերազմի մտածողությանը։ Նա այս մասին հայտարարել է ամենամյա Բոաոսյան ֆորումի ժամանակ։ Ծինփինի խոսքով՝ սառը պատերազմի մտածողությունը խարխլում է համաշխարհային անվտանգության հիմքերը, իսկ կոշտ ուժի քաղաքականությունը սպառնալիք է հանդիսանում գլոբալ խաղաղության համար։

    Կոշտ ուժի քաղաքականությունը սպառնալիք է գլոբալ խաղաղությանը․ Ծինփին
  • Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում․ թեթև շարժիչով Cessna 207 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մայրուղու վրա, որի արդյունքում կան զոհեր։ Այս մասին գրում է Nouvelliste-ն։ Նշվում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բախվել ու շրջել է ավտոբուս, ինչպես նաև բեռնատար։ Երկրի վարչապետը հանձնարարել է հետաքննել պատահարը։

    Հայիթիում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղում․ կան զոհեր
  • Թուրքիայի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 61 տոկոս, ինչը շուրջ 10 անգամ ավելի շատ է Եվրոպայում գրանցված 6,2 տոկոս գնաճից։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայությանը։ Այստեղ խոսքը վերաբերվում է 2022 թվականի մարտ ամսին, որը համեմատության մեջ է դրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական տվյալներով…

    Թուրքիայում գնաճը 10 անգամ ավելի շատ է եղել Եվրոպայում գնաճից
  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանը։ Նա նշել է, որ պաշտոնական Երուսաղեմը պատրաստ է ընդունել նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Ստամբուլում։

    Իսրայելը պատրաստ է ընդունել Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը
  • Ֆրանսիան չունի ռուսական գազի կարիքը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է France 5 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այժմ աշխատում է այլ երկրներից գազ գնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այսօր ծրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու եվրոպացի մյուս առաջնորդների հետ միասին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական՝ 6-րդ փաթեթը։

    Ֆրանսիան ռուսական գազի կարիքը չունի․ Մակրոն