աշխարհ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։ Ուժեղ քամին Երևանում ու մարզերում վնասներ…
Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակն արդեն կորցրել է 157 ինքնաթիռ և 140 ուղղաթիռ և 124 անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է Pravda-ն։ Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնում են՝ փետրվարի 24-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ռուսական ընդհանուր մարտական կորուստները կազմել են․ Անձնակազմ – մոտ 19600 մարդ, Տանկ – 732…
ՌԴ պետական լրատվամիջոց RIA-ն, մասնակից դառնալով միջազգայի հանցագործության կոչին, հաղորդում է, որ Բասուրինը, որը ինքնահռչակ Դոմբասի պաշտպանության նախկին նախարարն է և խոսնակը, կոչ է անում կիրառել քիմիական զենք Մարիուպոլի ինքնապաշտպանական ուժերի վրա: Այսինքն այս ցեղասպանների չարագործությունները, չպատժվելու պատճառով, սահմաններ չեն ճանաչում: Նրանք կարող են նաև կիրառել արգելված զինատեսակներ: Մի օր էլ կարող են այսպես հայտնել,…
Շրի Լանկայի բնակչությունն ու առհասարակ երկիրը հայտնվել են ծանր իրավիճակում։ Այն աստիճանի, որ երկրի կառավարությունը հայտարարել է դեֆոլտի մասին։ Դեֆոլտի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Բանն այն է, որ երկրի ղեկավարությունն ունակ չէ մարել երկրի 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։ Դեֆոլտի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ երկրում ներմուծման համար գումար չի մնացել։ Այս…
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։ Մոդին Բայդենին պատմել է, որ ինքը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ ինքը ոչ միայն խաղաղության կոչ է արել, այլ նաև առաջարկել է Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ուկրաինայի…
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ավտրիայի կանցլերի ու Պուտինի հանդիպմանը։ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի շեմին չի դադարեցնի ռազմական գործողությունները․ Լավրով Վաղը Հեռավոր Արևելքում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն «Ավստրիայի կանցլերը ժամանել է Մոսկվա և հանդիպում է Պուտինի հետ: Ուշադրության է արժանի թե այն, որ կանցլերը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվա այցելող՝ ԵՄ…
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում բանակցությունների նոր փուլի շեմին «դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը»։ Այս մասին Լավրով ասել է Россия-24-ին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը հակված է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու տարբերակի մասին։ Նա նշել է, որ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը պետք է պահպանի հանգստություն ու կայունություն և նպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Վրաստանի ղեկավարի խոսքերը փոխանցում է Sputnik Georgia-ն։ Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Կիևը տարբեր…
Ուկրաինայում մտադիր են սկսել Ռուսիո Պատրիարք Կիրիլի նկատմամբ եկեղեցական տրիբունալի կազմակերպման գործընթաց։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ Նշվում է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավելի քան 200 հոգևորական ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Պատրիարք Կիրիլի։ Բանն այն է, որ ռուսական եկեղեցու առաջնորդը երեկվա իր ելույթում կոչ էր արել ժողովրդին համախմբվել իշխանությունների ու հայրենիքի շուրջ։ Այս առումով Ուկրաինայի…
Վաղը՝ ապրիլի 12-ին, նախատեսված է Թուրքիայի Կառավարության նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Նշվում է, որ նիստի օրակարգի մաս կազմող արտաքին հարցերի թվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի թեման։ Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական զարգացումները, ինչպես նաև, Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ կազմակերպելու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր…
Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային աչքի է ընկնում իր ծավալներով և նվիրվածությամբ։ Դրա օրինակներից է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիևի կատարած երեկվա այցը, որի շրջանակներում նա ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շրջեցին Կիևի փողոցներով ու զրուցեցին ուկրաինացիների հետ։ Ջոնսոնն ու Զելենսկին նաև առանձնազրույց ունեցան, որի ընթացքում Բրիտանիայի առաջնորդը հայտնեց ռազմական նոր աջակցության մասին։ Այս մասին…
Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկեցին նախագահական ընտրությունները, որին մասնացում են 12 թեկնածուներ։ Այսօր կայանալու է ընտրությունների առաջին փուլը։ Այս մասին գրում է France24-ը։ Թեկնածուներն ունեն ամենատարբեր քաղաքական հայացքները՝ կոմունիստներից մինչև ծայրահեղ աջ կողմնորոշմամբ թեկնածուներ։ Սակայն գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը և այս ընտրությունների ֆավորիտը համարվում է «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարի Լե Պենը։ Ընտրությունների…
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ռուսներին նախազգուշացրել է Youtube-ի հնարավոր ամբողջական արգելափակման մասին։ Այս մասին Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։ Նա Youtube-ի ռուս օգտատերերին կոչ է արել պահպանել բովանդակությունն ու տեղափոխվել ռուսական հարթակներ։ Նա նաև կոչ է արել շտապել։ «Youtube-ը, ըստ ամենայնի, ստորագրել է իր դատավճիռը», – գրել է Զախարովան։…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTL-ի եթերում խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Նա ցավով նշել է, որ հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի ու մոտակա օրերին Դոնբասում ականատես կլինենք շատ բարդ իրավիճակի։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Թուրքիայի, Հունաստանի ու ՄԱԿ-ի հետ ամեն ինչ անում են, որ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում կարողանան կազմակերպել մարդասիրական գործողություններ։ Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ…
ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի ղեկավար է ընտրվել հայազգի Արտաշես Քասախյանը։ Այս մասին գրում է Asbarez-ը։ Նշվում է, որ Քասախյանը պաշտոնը զբաղեցնում է առաջին անգամ։ Ըստ աղբյուրի Քասախյանն ապրում է Գլենդելում 1986 թվականից։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։