ապօրինի ծառահատում
Ապօրինի ծառահատում Երևանի Հերացու փողոցում
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ 55-ամյա և 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։ Տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…
Ապօրինի ծառահատման դեպք Փամբակ գյուղին հարակից անտառից
Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին:…
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Դիլիջան ազգային պարկում
Մայիսի 16-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Հաղարծին բնակավայրի մի տան բակում հայտնաբերել են մոտ 3 խ/մ կաղնի տեսակի մոտ 60 սմ երկարության մանրացված փայտանյութ, ինչի վերաբերյալ 1994 թ. ծնված Վահագն Թ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ…
Ապօրինի ծառահատումներ Գանձաքար գյուղում
Մայիսի 16-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Կանաչ գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա` բարձված մոտ 7 խ/մ 2.2 մ երկարության հաճարենի տեսակի գերաններով, իսկ մեքենայից մոտ 30 մ հեռավորությամբ` «Ուրթի» գետի ափին, 7 հատ 2.2 մ երկարությամբ գերաններ: Ձեռնարկված…
Ապօրինի ծառահատման դեպք Նավուր գյուղում
Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Չինչին ճանապարհին, շրջայցի ժամանակ, նկատել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Վարորդը` Նավուր գյուղի բնակիչ Արմեն Ա-ն, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մեքենայում առկա մոտ 1 խմ հաճարենու փայտանյութն իրենն է, և ավելացրել, որ մայիսի 9-ից 10-ը Նավուր գյուղի «Դյուզեր» կոչվող տարածքից, առանց համապատասխան փաստաթղթի…
Ապօրինի ծառահատում Ստեփանավանի անտառտնտեսությունում
Մայիսի 3-ին տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր: Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ,…
Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղից ոստիկանության Տարոնի բաժին անտառխախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 2-ին իրականացված ստուգումների ժամանակ Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնի 45, 8, 12, 1, 3, 5, 24 անտառամասերում հայտնաբերվել են մի քանի ամսվա վաղեմության՝ ապօրինի հատված ընդհանուր 218 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերի կոճղեր: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի…
Ապօրինի ծառահատում Մարց գյուղի հարակից անտառում
Բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան և փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենան վարել է 1997 թ.…
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Քարինջ գյուղի հարակից անտառում
Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով: Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը…
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Իքատակ» կոչվող տարածքում հայտնաբերել են ծառի ճյուղերով քողարկած «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 5 խմ լորենի և հաճարենի տեսակներին նմանվող փայտանյութով: Ավտոմեքենայի մոտ գտնվող, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ փայտանյութի…
Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 5-ին Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ վարչությունից տեղեկացրին, որ մեքենայի մոտ հայտնաբերվել է նաև 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան…
Ապօրինի ծառահատում Մարգահովիտ գյուղի հարակից անտառում
Մարտի 15-ին ժամը 23.55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ…
Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Մարտի 8-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի…













