Ապօրինի որդեգրում
Ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հսոկղության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում…
Ապօրինի որդեգրումների գործով կալանավորվեց Լիանա Կարապետյանը
Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր…
Նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի․ դատարանը հեռախոսազրույցներ հրապարակեց
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով դատական նիստին հետազոտվում են գործով առկա ապացույցները։ Սկզբում հրապարկվեցին Դավթյանի և Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները․ «3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, էս էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք…
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից 3-ի խափանման միջոցների որոշումները բողոքարկվել են
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թեև ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար տեղեկատվություն տարածվում է հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի ոդեգրման գործ» հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, այդուհանդերձ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով…
Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելը իզուր է դժգոհություն առաջացրել․ Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց»։ Այս լուրը վրդովմունք է առաջացրել։ Կարծում եմ, իզուր։ Եթե դատարանը համոզված է, որ հանցանքի մեջ մեղադրվող անձը չի խոչընդոտի նախաքննությանը, դրսում գտնվելով չի խանգարի հանցագործության բացահայտմանը, չի հեռանա ու չի թաքնվի քննությունից, ապա նրա նկատմամբ կարող է (և պետք…
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժեց միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի…
Առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները․ Գևորգ Պապոյանը՝ ապօրինի որդեգրումների մասին
Նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ղեկավարությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ ամբոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտմանը: «Միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5 ,10, 15, 50, 100 երեխայի վաճառել և պատասխանատվություն…
Վարչապետը ապօրինի որդեգրումների մասին լուրը շոկային որակեց
Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությանում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականեր ԱԱԾ-ին,…
Ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Աբրահամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի…