Աջակողմյան ղեկով մեքենաներ
Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման մասին նախագիծը
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 112 կողմով ձայներով: Հիշեցնենք, որ պատգամավորներն ունեն երեք ժամ գրավոր առաջարկություններ գլխադասային հանձնաժողով ներկայացնելու համար, որից հետո էլ հանձնաժողովը երեք ժամվա ընթացքում պետք է տա եզրակացություններ առաջարկների վերաբերյալ։
Գևորգ Պետրոսյանն առաջարկել է երկարացնել աջ ղեկով մեքենա ներկրելու հնարավորությունը
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր չէ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։ Նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ժամկետ…
Աջ ղեկով մինչև 1000 մեքենա է ներմուծվելու Հայաստան ըստ նախագծի. Հակոբ Արշակյան
Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով նախատեսվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող կարգավորումները որոշ ժամկետով հետաձգել, ինչի արդյունքում թույլ կտրվի, որ ներմուծվեն այն մեքենաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը և Հայաստան են բերվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ ԱԺ-ում քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց, թե քանի՞ մեքենայի մասին…