Առաջին հանրապետություն
Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամ։ «Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։ Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է: 103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և…
Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը, կախված է յուրաքանչյուրիցս․ նախագահի ուղերձը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Դրանում ասվում է․ «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է: Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել: Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի…
Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Սարդարապատ
Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այսօր՝ մայիսի 28–ին, այցելել է Սարդարապատ։ Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի դեսպանատան Facebook-ի էջից։ «Այսօր Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակը: Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Սարդարապատի ճակատամարտի պատմական հաղթանակը: Դեսպան Կ.Դ. Դեվալը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Սարդարապատի հուշահամալիրում»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/indiainyerevan/posts/2546230062303708
Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է. «Պարոն վարչապետ Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական…
100 տարի առաջ Մուստաֆա Քեմալի նամակը Լենինին դարձավ Առաջին Հանրապետության դատավճռի սկիզբը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը հիշատակել է, որ ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1920թ. ապրիլի 26-ին Թուրքիայի Ազգային Ժողովի նախագահ Մուսթաֆա Քեմալը նամակ հղեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Լենինին, որը ռուսների և թուրքերի կողմից դարձավ ՀՀ Առաջին Հանրապետության դատավճռի սկիզբը: «ՀՀ Առաջին Հանրապետության դահիճների մերձեցման սկիզբը Ուղիղ 100 տարի առաջ այս…
99 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդային օկուպացիան․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «99 տարի առաջ այս օրը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդային օկուպացիան: Երևանում կնքված համաձայնագրով Հայաստանի Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվելով 1918թ. գոյատևեց ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) տանդեմի առջև, որոնք և նախօրոք համաձայնեցված գործողություններով և միմյանց հետ դաշնակցելով…
Դարբինյանը ամենասթափ գործիչներից էր և հասկանում էր ռուսական քաղաքականության էությունը
Նկարում պատկերված է մեր Առաջին Հանրապետության գործիչներից Ռուբեն Դարբինյանը: Նա ժամանակի ամենասթափ գործիչներից էր և հասկանում էր ռուսական քաղաքականության էությունը: Պատահական չէ, որ նա հեղինակեց «Ռուսական վտանգը» կոչվող փայլուն աշխատությունը, որը արդիական է նաև մեր օրերում: Ահա որոշ հատվածներ այդ աշխատությունից: …Ռուսը, ինչ դրոշակով ու նշանաբանով էլ նա հրապարակ գա, աշխարհակալ է պատմականորեն. ամեն մի…
Կասյանը ստեղծել էր ռազմահեղափոխական կոմիտե և Կարմիր բանակի հետ ներխուժել Հայաստան
Նկարում պատկերված է մեր Առաջին Հանրապետության ամենամեծ կոլաբորացիոնիստ դավաճաններից մեկը՝ Սարգիս Կասյանը: Այս ճիվաղը 1920թ. Բաքվում մնացած հայ կոմունիստների հետ ստեղծել էր Հայ ռազմահեղափոխական կոմիտե և ռուսական 11-րդ Կարմիր բանակի հետ ներխուժել Հայաստան: Ահա նրա և այլ հայ կոմունիստների կոչը որը ուղղակիորեն հարված էր պետությանը: Կոչ էր արվում կազմալուծել հայկական կռվող բանակը: Հայաստանի կոմունիստների բոլշևիկների…
Վրաստանը և Հայաստանը մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների. Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության…









