fbpx
Աշխարհ

Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

Վրաստանի վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարոն վարչապետ

Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:

Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա:

Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ