Առողջապահության ազգային ինստիտուտ
Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերն ունեն արդյունավետության բարձր մակարդակ, հատկապես հոսպիտալացման և ծանր հիվանդացության դեմ, սակայն որևէ պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ։ «Արդյունքում, չնայած պատվաստված լինելուն, կա պատվաստված մարդկանց մի փոքր տոկոս, որոնք վարակվում են COVID-19-ով։ Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է…
Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն: Արդյունքների համառոտ նկարագրություն` Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց,…
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը ընդգծել է, որ ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։ «Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այս օրերին Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի դերը անգնահատելի է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման գործում»: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1196975350488728
Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը: «Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է…
Հակածխախոտային օրենքի փոխանցումը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի համար այդքան կարևոր օրինագիծը տապալելու փորձ: Այս կարծիքն է արտահայտել Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, լինելով բժիշկ, չէր կարողանա դեմ լինել այդ օրենքին, և օրինագիծը հեշտությամբ կընդունվեր: Այդ իսկ պատճառով…
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ: Գնահատման արդյունքում բժիշկներին և բուժքույրերին տրվող ֆինանսական խրախուսումը խթանում է այս մշակույթի շարունակական զարգացմանը: Ցուցանիշների հաշվարկման մեխանիզմն ավտոմատացված է: Բժիշկը կատարում է իր աշխատանքն ըստ չափորոշչի, պատասխանատվությամբ ներկայացնում տվյալները համակարգին, իսկ համակարգը` ըստ մշակված…