Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի գագաթնակետը

Ամենադիտվածներ

1-19

Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը:

«Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է ՉԺՀ առողջապահության կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, որի մասին գրում են միջազգային րատվամիջոցները։

Չորեքշաբթի երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ կորոնավիրուսը համաճարակ է: «ԱՀԿ-ն շուրջօրյա գնահատում է այս բռնկումը, և մենք խորապես անհանգստացած ենք տարածման և  անգործության տագնապալի մակարդակներով»,-ասաց ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեիսուսը:

«Նոր վիրուսից մահացությունը 10 անգամ ավելի բարձր է, քան մահացությունը սեզոնային գրիպից, երեկ հայտարարել է ամերիկյան Առողջապահության ազգային ինստիտուտի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին ՝ երեկ կայացած համագումարի լսումների ժամանակ: «Սեզոնային գրիպը, որի հետ մենք գործ ունենք ամեն տարի, ունի մահացության մակարդակ ՝ 0,1%, իսկ մահացությունը coronavirus-ի՝ COVID-19-ի, դեպքում, երբ մենք նայում ենք բոլոր տվյալներին, ներառյալ Չինաստանը, այն կազմում է մոտ 3%։ Կարծում եմ, եթե հաշվի առնեք բոլոր դեպքերը, երբ վարակը թույլ համախտանիշ ունի կամ չունի ախտանիշներ, մահացության մակարդակը, հավանաբար, կարող է ճշգրտվել՝ կազմելով մոտ 1%: Սա նշանակում է, որ այն 10-ն անգամ ավելի մահացու է, քան սեզոնային գրիպը»,-ասել է փորձագետը։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();