Ով և ինչու է փորձում խոչընդոտել Հայաստանում ծխախոտի դեմ օրենքի ընդունումը

Ամենադիտվածներ

Ով և ինչու է փորձում խոչընդոտել Հայաստանում ծխախոտի դեմ օրենքի ընդունումը

Հակածխախոտային օրենքի փոխանցումը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի համար այդքան կարևոր օրինագիծը տապալելու փորձ: Այս կարծիքն է արտահայտել Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, լինելով բժիշկ, չէր կարողանա դեմ լինել այդ օրենքին, և օրինագիծը հեշտությամբ կընդունվեր: Այդ իսկ պատճառով դրա ընդդիմադիրները փոխանցել են այն Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը՝ մեկնաբանելով, որ անհրաժեշտ է հասկանալ, թե այդ օրենքը կարո՞ղ է արդյոք ազդել երկրի տնտեսության վրա: Այս մասին հայտնում է News.am-ը:

Նույն իրավիճակն էր, ըստ Դավիթ Պետրոսյանը, բազմաթիվ այլ երկրներում ևս, երբ այդտեղ ընդունվում էին ծխելու դեմ պայքարի ազգային ռազմավարություններն ու օրենքները: Եվ, որպես կանոն, տեղի ունեցածի հետևում կանգնած էին ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչները, որոնք պատրաստ էին ամեն ինչի, միայն թե նրանց արտադրանքի գնորդների թիվը չկրճատվեր:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ