Առողջապահություն
Առողջապահության նախարարության հայտարարությունը դեղերի գների վերաբերյալ
Վերջին տարիներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի «զուգահեռ ներմուծման» խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք: Մինչդեռ ՀՀ դեղագործական շուկայում դեղերի գների տարբերությունները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ դեղագործական շուկայի անհամեմատ փոքր ծավալներով, դեղի պահանջարկով, շուկայում դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի բարձր դրույքաչափով, անառողջ մրցակցության տարրերով,…
Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված համաժողով Աշխաբադում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան երկօրյա համաժողովին: Միջոցառմանը ներկա են ԱՀԿ անդամ-պետությունների և ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Համաժողովը համախմբում է գլոբալ ջանքերը` ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու նպատակով, իսկ մասնակցությունը հնարավորություն է…
Առողջապահություն նախարարությունը հայտարարություն է տարածել
2019 թվականի հունիսի 4-7-ը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Վ.Ի.Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ում (ք. Մոսկվա) տեղի կունենա «Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր տեխնոլոգիաները» 32-րդ միջազգային կոնգրեսը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Շարունակվում են թեզիսների քննարկման և զեկուցումների գրանցման աշխատանքները: Թեզիսները անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 15-ը` Медиэкспօ…
ԱՄՆ-ում համաճարակ է բռնկվել, որի աղբյուրը չի հաջողվում պարզել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են՝ երկրի հինգ նահանգներում բռնկված աղիքային վարակի համաճարակի մասին, որի աղբյուրը մինչ այժմ չի հաջողվում պարզել։ Միայն հայտնի է, որ հիվանդությունն առաջանում է Escherichia coli մանրէից։ Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը։ Համաճարակի հետևանքով հիվանդացել է 72 մարդ՝ 1-ից մինչև 74 տարեկան, նրանցից հոսպիտալացվել է 8-ը։ Մահվան…
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն: Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները…
Առողջապահության նախարարի ելույթը սանավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբության էջում հրապարակել է՝ սանավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսին ունեցած ամբողջական ելույթը, նշելով, որ այդտեղ կարևոր շեշտադրումներ կան։ Հիշեցնենք, որ երեկ Armenian Helicopters ընկերությունում ներկայացվել էր բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/678100152622318/?__tn__=kC-R&eid=ARDX74dVnZZijCqN7WDOPIBrdbyxEwGMstloayZBc8IqwRXuC8-ST7FiKb9WClYFmSKokdBIi01eZlS2-R1r1oUfE3NxLwxqOsv28w4&hc_ref=ART9xubb03l-rh5vfKHFEokasEEzwww44NKeMa8U1TDxlM3t2Sq1wcT6Ep3L7B_QznE&fref=nf&__xts__[0]=68.ARCWlSQYv6-fW7WRBVNl1xP1XwOwFLjjjUMovSElQyr42u3GSMbWk6weYXcj0gCreQfukt-s9Z7IMjjLMNBk4IMaD2rNMbRFd69kn4WHz2D8xYHk5xJVhNFFeeHQFne_cP22HIPZoZo_U6GniXFu54hMbWkXgNnSGoXBil8FqQ97oriyj05oZ4RPWyt25kqGqU4XeDfgxVoOoNut4HLjL74ZtA
Այսօր առողջապահության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով կառույցի հիմնադրումը: Այս օրը նշելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական…
Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք…
Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում 7 բուժկետ է վերանորոգել
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել և կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման և մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես լրատվական գործակալությունից: Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել…
Լիցենզավորման հանձնաժողովի նիստ առողջապահության նախարարությունում
2019 թվականի ապրիլի 11-ին ժամը 11:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` Ա/Ձ Դավիթ Մելքոնյան, Ա/Ձ Տաթևիկ Գրիգորյան, Ա/Ձ Վահե Մելիքյան, Ա/Ձ Անահիտ Համբարձումյան, Ա/Ձ Նազելի Ղարայան, Ա/Ձ Անի Հարությունյան, «ՄՌՏ ԷՔՍՊԵՐՏ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ» ՍՊԸ, Ա/Ձ Դավիթ Մելքոնյան:…
Դադարեցվել է դեղի շրջանառություն․ ԱՆ
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229 դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Վերոհիշյալ դեղի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող…
Առողջապահության նախարարության և «Գիլյադ» ընկերության միջև հուշագիր է ստորագրվել
Այսօր առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել: Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա: «Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և…
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները…
Կաշառք վերցնողն ով էլ լինի՝ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԱԾ-ի տարածած հայտարարության կապակցությամբ։ «Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել…
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը գրում է․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին,…