Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետը՝ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում
«Հայաստան» դաշինքի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14.…
Գորիսի քաղաքապետի նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է։ Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել. «Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»։ Առուշանյանը…
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երկուշաբթի օր հրավիրվել է Քննչական կոմիտե
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երկուշաբթի օր հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: 24News-ին այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Առուշյանը հրավիրվել է իրեն առաջադրված մեղադրանքի ծավալի փոփոխության համար։
Առուշանյանը չի կալանավորվի․ դատարանը մերժել է միջնորդությունը
Դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։ Առուշանյանը դատարանի որոշումը որակել է օբյեկտիվ։ Քաղաքապետի փաստաբանն էլ ասաց, որ դատարանը որոշեց մերժել ՔԿ վարչության պետի միջնորդությունը՝ հիմքերի բացակայության պատճառով։
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր…
Հայտնի է, թե ինչ քրգործով է ձերբակալվել Գորիսի համայնքապետը. ՔԿ-ն մանրամասնել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն…
Մի խումբ սյունեցիներ փակել են Գորիս-Տաթև ճանապարհը
Մի խումբ սյունեցիներ մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Ակցիայի իմաստը խոչընդոտելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել Սյունիք։ Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Facebook-ում գրառում էր կատարել, որով կոչեր արել՝ միանալ իրենց ավտոերթին և չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետը մուտք գործի Սյունիք։ Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել՝ քրեական…
Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը
ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշվում է, որ Առուշանյանը, ըստ իր դեմ հարուցված քրեական գործի է բերման ենթարկվել, բայց, թե ինչ քրգործի մասին է խոսքը, Ոստիկանությունը չի մանրամասնել։






