ասանժ
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը։ «Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի…
Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի ստացել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը կալանքի տակ է, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում։ Ասանժին այդ մրցանակին…
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո Էկվադորի պետական հաստատությունների կայքերն ավելի քան 40 մլն կիբերհարձակման են ենթարկվել: Էկվադորի Տեղեկատվության և հաղորդակցության հարցերի փոխնախարարը հաղորդել է, որ կիբերհարձակման են ենթարկվել երկրի նախագահի, ԱԳՆ-ի, Կենտրոնական բանկի կայքերը: Պաշտոնյան կիբերհարձակումը չի վերագրում ինչ-որ երկրի և խոստովանել է, որ գործել է ցանցահենների լավ պատրաստված խումբ, և որ այդ ցանցահեններին…
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան, որը 2012-ին ապաստան էր տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան օգտահաշիվն արգելափակել են: Այս մասին նա գրել թվիթերյան իր էջում: «Իմ ֆեյսբուքյան էջը արգելափակված է: Դեռ ուրիշ էջ չեմ բացել: Ընդ որում`«Ֆեյսբուքում» ինձ արգելափակել են ֆեյք օգտահաշիվները: Երբ նոր էջ ունենամ, տեղյակ կպահեմ»,- գրել է Էկվադորի…
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել: «Էկվադորի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն է՝ Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին»,-ասված է ուղերձում, որը զետեղված է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման…
Եվրահանձնաժողովն արձագանքնել է WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը և նշել, որ այդ ամենն իրենք համարում են մասնավոր դատական գործընթաց. «Մենք չունենք մեկնաբանություն, որը վերաբերում է մասնավոր դատական գործընթացներին․ դա համապատասխան դատական մարմինների հարց է՝ մասնավորապես բրիտանացի դատավորների»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի…
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալացի Ջուլիան Ասանժին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է հաքերային գործունեության նպատակով WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրող Չելսի Մենինգի հետ դավադրություն կազմելու և ԱՄՆ-ի պետական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեջ: Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու…