աստվածամոր տաճար
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1 մլրդ դոլար է հավաքվել
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1 մլրդ դոլար է հավաքվել: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total…
Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը փակ կլինի 5-6 տարի։ Այս մասին հաղորդել է տաճարի քահանա Պատրիկ Շովեն: Քահանան նշել է, որ տաճարի մի մասը շատ ուժեղ է վնասվել: Նա նաև ավելացրել է, որ տաճարում աշխատող 67 անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր տևած հրդեհաշիջման…
Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված արվեստի գործերը կպահվեն Լուվրում
Փարիզի Աստվածամոր տաճարի՝ կրակի ճիրաններից փրկված արվեստի ստեղծագործությունները փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքներըի ամփոփման ժամանակ նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Քրիստոսի Փշե պսակին, Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանին: «Այն բանից հետո, երբ դրանք տեղափոխվել…
Քրեագետները հայտնել են Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման հավանական պատճառը
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը եղել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ էլեկտրականության հետ կապված խնդիրն էր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի վնաս…
Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Փարիզի Աստվածամոր տաճար։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Ֆրանսիա'յում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց #Փարիզ'ի Աստվածամոր տաճար։ / Ministre @ZMnatsakanyan, en visite de travail en #France, a visité la cathédrale #NotreDame de #Paris…
Փարիզի Աստվածամոր տաճարի կարճ պատմությունը
Աստվածամոր տաճարի հրդեհը սկսել է երկուշաբթի 18:30-ին, հայտնում են Thibault Camus-ն և Associated Press-ը։ Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այրվեց երկուշաբթի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է, որն ամեն տարի այցելում է մոտավորապես 13 միլիոն մարդ։ Տաճարը, որի անունը թարգմանակբար նշանակում է Մեր Տիկինը (ֆր․ Notre Dame), Փարիզի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Այն կառուցվել է Սիտե…
Եվրահանձնաժողովը Աստվածամոր տաճարի վերականգնման համար դրամաշնորհ կտրամադրի
Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ: Դրամաշնորհի չափը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ ամբողջությամբ կհաշվվի պատմական տաճարին հասցված վնասը: Այս մասին հայտարարություն են արել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 10 միլիոն եվրո է տրամադրելու է Իլ Դե Ֆրանս շրջանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարություն է արել շրջանի խորհրդի նախագահը: Ֆրանսիացի…
Աստվածամոր տաճարի վերականգնման համար ֆրանսիացի բարերաները գումար կտրամադրեն
Ֆրանսիացի գործարարները Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մոտ կես մլն եվրո տրամադրելու խոստում են տվել: Ինչպես հայտնի է, նախ` Ֆրանսիացի գործարար Պինոների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել տաճարի վերականգնման համար: Հայտնի է, որ այդ ընտանիքը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները: Հայտնի է, որ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն դերասանուհի Սալմա Հայեքի ամուսինն է: Ավելի…
Հայկ Մարությանի նամակը՝ Փարիզի քաղաքապետին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ կապված ցավակցական նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված: Նամակի մեջ ասվում է. «Խորին ափոսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը … Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում…
Տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է բարդ․ Ֆրանսիայի մշակույթի նախարար
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: «Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում: «Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել…
Մակրոնը խոստացել է վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդին խոստացել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է տաճարի հրապարակում: «Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Երեքշաբթի միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – ասել է Մակրոնը: «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է: Մենք հպարտանում…
Մբապեն արձագանքել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված հրդեհին և դեպքի վայրից լուսանկար հրապարակել իր թվիթերյան էջում։ 😭🇫🇷… pic.twitter.com/Y5y8c83qMz — Kylian Mbappé (@KMbappe) April 15, 2019 Նշենք նաև, որ ավելի վաղ ՊՍԺ-ն նույնպես անդրադարձել էր հրդեհին, որում շնորհակալություն էր հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման…
Հրդեհից փրկված արվեստի գործերը Աստվածամոր տաճարից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: «Մեր ունեցած տեղեկությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում է հեռուստաալիքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն…
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։ Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն…











