ասֆալտ
Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը։ «Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ», – նշել է Սանոսյանը։ Նրա խոսքով, երբ ասում են, որ փլուզվել է Տաթև-Աղվանի ճանապարհը, երկրի բնակչության կեսը անհանգստանում է, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, իսկ վերջում պարզվում է՝…
Միջին նորոգման աշխատանքներ՝ հանրապետական նշանակության ճանապարհին
Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ճանապարհին տարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի գլխավոր էջից։ Մոտ 5 կիլոմետր ճանապարհին ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նշվում է, որ նորոգման աշխատանքների արժեքը կազմում է 140 միլիոն դրամ։ Գումարը տրամադրել է պետությունը։
Խոր Վիրապ տանող ճանապարհը հիմնանորոգվում է
Հիմնանորոգվում է Խոր Վիրապ տանող ճանապարհահատվածը, որը գտնվում է անմխիթար վիճակում։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքներ ու տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Հետո արդեն կատարվելու է կողնակների հարթեցում, ճանապարհի կահավորում ու այսպես շարունակ։ Ըստ աղբյուրի՝ հիմնանորոգումն իրականացնելու համար բյուջեից տրամադվել է 74 միլիոն…
184 միլիոն 631 հազար դրամի ներդրում Վանաձորում
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի 11-րդ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։ Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը, երկրորդը վերակառուցելու որոշումը կայացվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարած այցի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Սուրեն…
Թուրքերը Ֆրանսիայում հարձակվել են հայ ցուցարարների վրա
Ֆրանսիահայերը խաղաղ ակցիա են անցկացնում ու երկու կողմից փակել են Վալանսի A7 մայրուղին։ Բայց ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ հայ ցուցարարներին են մոտեցել 3 թուրքեր, սադրել են ու մուրճերով և դանակներով հարձակվել հայերի վրա։ Արդյունքում՝ հայ ցուցարարներից մեկը ընկել էր ասֆալտին և երկար ժամանակ չէր կարողանում շարժվել։ Ակցիայի մասնակիցը նշեց…
Ի՞նչ անել, երբ գլխավոր մերժվածը՝ քննիչների հարցերին պատասխանելու փոխարեն՝ պատասխանում է լրագրողներին․ Գոռ Առաքելյան
Գոռ Առաքելյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Երբ երկրի ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսում են ու մինչև հիմա չի հստակեցվել, թե ում կողմից և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել, երբ, դատաիրավական համակարգը գտնվում է այնպիսի վիճակում, որ ժողովրդի մեծամասնության կողմից վաղուց ի վեր հանցագործ ճանաչվածները ազատ ման են գալիս մեծ հաշվով, իսկ հարկ եղած…
Մանրամասներ Տաշիր-Վարդաղբյուր ճանապարհի հիմնանորոգման մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում մանրամասներ եններկայացվում Լոռու Մարզի Տաշիր-Վարդաղբյուր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։ Ներկայացվում է, օրինակ, թե ինչպիսսի աշխատանքներ են կատարվում, որքան է ասֆալտի հաստությունը, որքան է ծրագրի պայմանագրային արժեքը և այլն։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/294471701616832
Այս ազգին հաղթել չի լինի. Սիփան Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Պատգամավորի այս տեսանյութը տարածել է նաև ՀՀ վարչապետը: «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:…
Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ նորոգվում է Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ավտոճանապարհը: «Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 և կմ5+450-կմ19+000 հատվածների միջին…
Ավտոճանապարհներին իրականացվում են ընթացիք ամառային սպասարկման աշխատանքներ
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, նշագծման, ճանապարհների ծածկի, մայթերի, վաքերի աղբից…
Ալավերդիում ունենալու ենք եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ․ Պապիկյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ալավերդիում մեկնարկել են Մ6 միջպետական մայրուղու ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները: Վերջնարդյունքում ունենալու ենք եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ»: https://www.facebook.com/papikyan.suren/posts/1229479603927572?__xts__%5B0%5D=68.ARA4EBBrRRQXThsxXYqqktKIb_1nTOUf7ZwMuqkXA_GWEltwYsa-NL_owZgNrTR-jBYKkGrP6UyXMHB2thvjT9kFmsanvJzqmxEzUc3lan7BOMa_M55sFna8S0FMn3LCZU_DAWU5x5cOTS4CxGLny_SIlOAjIpXyN5gddAbxMQo4Ujw6BkTx95oc3C2MoqpDMLjFzoKJHkPns8TbHoA8X8ed8a-dxMTQu7rC7wIFqMKokqilccCxYiCEyZOYuzROKXxOa6H8zTKRoDnxJUUbyRrCeQ1k-iRRR53QX2x7qsb-D_KViY-Og4YoQjBy4pibK3dDaabN9jrLfPRPG5hWF8fd7Q&__tn__=-R
Նախատեսում ենք լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետում, որ ասֆալտի հումքը լինի բարձրորակ․ Պապիկյան
Փորձում ենք ամեն ինչ բարձր մակարդակով իրականացնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով կառուցվող, ասֆալտապատվող ճանապարհների որակին: «Մեր կողմից փորձում ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով իրականացնել, այսինքն՝ պետք է կարողանանք նոր կադրերով համալրել մեր շարքերը, արդիականացնենք ճանապարհաշինության ձևը, որակը, ընդհանրապես բովանդակությունը պետք է փոխվի:…
Չկա ուժեղ պետություն առանց լավ ճանապարհի․ Կոնջորյան
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանն Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է. «Լավ ճանապարհը երկրի դեմքն է։ Օտարին դիմավորում է, հյուրերին՝ ճանապարհում։ Եթե պետությունը լավ ճանապարհ է կառուցում, ուրեմն այն ունի ապագայի տեսլական բոլոր ուղղություններով։ Այդ ճանապարհով քաղաքացին գնում է աշխատանքի և հանգստի, գյուղացին բերքը հասցնում է շուկա, զբոսաշրջիկը այցելում է տեսարժան վայրեր,…
Բողոքի ակցիա. Ալավերդու վարորդները դժգոհ են ճանապարհաշինական ընկերությունից
Այսօր Ալավերդու վարորդները փակել են Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Բողոքողները նույնիսկ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն է ուղարկել, իսկ վարորդների խոսքով՝ հիմնանորոգվող միջպետական…
Նոր Գեղիում փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում
Նոր Գեղի համայնքում շարունակվում են փողոցների և բնակելի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները: Այս անգամ ասֆալտի ֆրեզ է տրամադրվել Ֆ.Թևոսյան 56 շենքին, որի բնակիչները համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում կամավորության սկզբունքով կատարել են հարթեցման աշխատանքներ: Համայնքապետարանից հայտնում են, որ բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու և համայնքում անբարեկարգ փողոցներներ չեն մնալու: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական…















