fbpx
Կառավարություն

Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ նորոգվում է Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ավտոճանապարհը:

«Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները

«Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 և կմ5+450-կմ19+000 հատվածների միջին նորոգման աշխատանքները։
Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1486343164872084?__xts__[0]=68.ARCYV1huJJOXfHhcMrj8X3g4aMefsinFdBalVkrIVB9ma3FeMhufuioljo7t-Mbi2Y7Wkp0wy7ypx5HKriRuxDkJwrIcZXwmbuxDNIDohblNYxliUvkGK9SdlUR61Hg2xIM36M7L60Yq0dqJZJPqIg7tYYIMq9PgsbAjondgIeExb_y4nkUJJfymuur359LOUUKgLyux62UZmydEYUd4aEH9czmMNhrF90XxnHGLAjj3wQzBmIevwlWtqPWPlkegoYmON5taudQD8zyZdH1Utqusu216ouNvJpuGnQ9lEFsFi3u3HiuNxm44QunpdW_CFqDMhK9ikRMTSjfvuQyWGM1DvA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ