fbpx
Հասարակություն

Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը։

«Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ», – նշել է Սանոսյանը։ Նրա խոսքով, երբ ասում են, որ փլուզվել է Տաթև-Աղվանի ճանապարհը, երկրի բնակչության կեսը անհանգստանում է, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, իսկ վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են արել, փլվել է։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իբր Տաթև-Աղվանի ճանապարհը փլուզվել է:

Սանոսյանն ասաց նաև, որ տվյալ ճանապարհահատվածում է ասֆալտը պետք է եռաշերտ լինի, բայց առայժմ երկու շերտն է տեղադրված, իսկ աշխատանքներն ակտիվ փուլում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ