Ավագ Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարական e-gov.am կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ:
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Թեմա` միջազգային համագործակցություն, տնտեսական գործունեության տեսակներ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/562572201032170/
ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում ԻԻՀ-ից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։ Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և դեկտեմբերի 2-ից 5-ն ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է ամերիկահայ ճանաչված գիտնական, Կոլումբիայի համալսարանի դասախոս Արմեն Քերլոփյանին, ով օրերս մասնակցել է Երևանում կայացած «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։ Դոկտոր Քերլոփյանը մասնագիտական ծառայություններ մատուցող, բիզնեսի փոխակերպումներ իրականացնող, թվային տեխնոլոգիաների հիման վրա նորարարություններ ներդրող Genpact միջազգային ընկերության գլխավոր գիտաշխատող է և Data Science Bowl-ի համահիմնադիրը։ Նա…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։ Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի…
Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրությունս գրավեց, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա»: Վարչապետը հիշարժան համարեց այս փաստը՝ հավելելով, որ չի հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: «Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Տիգրան Գաբրիելյանը կգործուղվեն Վրաստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանին և Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի հուլիսի 10-12-ը գործուղել Վրաստան (Բաթումի)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին մասնակցելու…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ: Գեղամ Վարդանյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Արտակ Քամալյանը, Ավագ Ավանեսյանը նշանակվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Հակոբ Վարդանյանը, Բագրատ…
2019թ. մայիսի 28-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE-ՄԱԿԵՏՀ) Առևտրի կարողությունների և ստանդարտների կոմիտեի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Միջոցառման շրջանակներում ներկայացվել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված` «Հայաստանի Հանրապետության առևտրի կարգավորիչ և ընթացակարգային խոչընդոտների վերացում՝ կարիքների գնահատում» ուսումնասիրությունը`…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան և ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանը կգործուղվեն Շվեյցարիայի Համադաշնություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի…
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ: Առաջին ընթերցումով քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Օրենքում «դիսկլամացիա» հասկացությունն առաջարկվում է խմբագրել, ըստ որի դիսկլամացիան ապրանքային…
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ Պլատֆորմի 19-րդ նիստին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020թթ. Աշխատանքային Ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների խնդրիներին և ձեռքբերումներին: Նիստի ընթացքում քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային հարաբերությունների…
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների և ինստիտուտի հրավերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնից Երևան ժամանած ռազմավարական հայտնի խորհրդատու Բարրի Ջեքսոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են. Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Վրաստանի գրասենյակի…
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։ Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։…