ավազակային հարձակում

  • Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում. բացահայտում

    Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում. բացահայտում

    Հունիսի 12-ին՝ ժամը 23:16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի: Ոստիկանության ՔՈԳՎ,…

  • Ավազակային հարձակում․ Երևան Սիթիի տարադրամի կետից տարել է 4,5 միլիոն դրամ

    Ավազակային հարձակում․ Երևան Սիթիի տարադրամի կետից տարել է 4,5 միլիոն դրամ

    Գիշերը զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված և դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։ Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռնակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար…

  • Ակունքում անձը մտել է բնակիչներից մեկի տուն, հարվածել նրա դեմքին ու գումար պահանջել

    Ակունքում անձը մտել է բնակիչներից մեկի տուն, հարվածել նրա դեմքին ու գումար պահանջել

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ակունք գյուղի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Քաղաքացին առանց լիցենզիայի սոցիալական ցանցերով դեղեր է իրացրել․ ՊԵԿ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիմակավորված,…

  • ՊՍԺ-ի ֆուտբոլիստին ձերբակալել են ավազակային հարձակում կազմակերպելու կասկածանքով

    ՊՍԺ-ի ֆուտբոլիստին ձերբակալել են ավազակային հարձակում կազմակերպելու կասկածանքով

    Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստ Ամինատա Դիալոյին: Դիալոյին կասկածում են թիմակից Հեյրու Համրաուիի վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեջ: Նոյեմբերի 4-ին ՊՍԺ-ի կազմակերպած երեկույթից հետո Համրաուին դաժան հարձակման էր ենթարկվել: 2 տղամարդ նրան դուրս էին հանել մեքենայից և երկաթե ձողով հարվածներ էին հասցրել: Դիալոն ու ևս մեկ թիմակից ներկա են եղել այդ տեսարանին:…

  • Ավազակային հարձակում Տաշիրում․ զենքով հարձակվել են մոր ու որդու վրա

    Ավազակային հարձակում Տաշիրում․ զենքով հարձակվել են մոր ու որդու վրա

    2021 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…

  • Դեղատների վրա ավազակային հարձակում իրականացնողը կին է եղել․ ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դեղատների վրա ավազակային հարձակում իրականացնողը կին է եղել․ ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ «Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20։05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից՝ 159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած…

  • Երևան Մոլ առևտրի կենտրոնում ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևան Մոլ առևտրի կենտրոնում ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Օգոտոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW…

  • Ավազակային հարձակում Գյումրիում․ հանցագործը կրակել է տանտիրոջ ոտքին

    Ավազակային հարձակում Գյումրիում․ հանցագործը կրակել է տանտիրոջ ոտքին

    2021 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական…

  • Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. ՔԿ

    Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության…

  • Ավազակային հարձակման համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

    Ավազակային հարձակման համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վար­չության Թումանյանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոս ամսին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումարային պարտքերը մարելու նպատակով,…

  • Բացահայտվել է «Հայփոստում» տեղի ունեցած ավազակային հարձակումը

    Բացահայտվել է «Հայփոստում» տեղի ունեցած ավազակային հարձակումը

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ 37-ամյա…

  • Տոտենհեմի կիսապաշտպանը ավազակային հարձակման է ենթարկվել

    Տոտենհեմի կիսապաշտպանը ավազակային հարձակման է ենթարկվել

    «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ավազակային հարձակման զոհ է դարձել: Հայտնի է, որ ֆուտբոլիստը տանը իր ընկերների և ընկերուհու` Ռուբի Մեյի հետ բիլիարդ խաղալիս է եղել, երբ 2 դիմակավորված տղամարդիկ դանակներով զինված տուն են ներխուժել: Նրանք հարվածել են Դելե Ալինի դեմքին, հարձակվել նրա ընկերուհու վրա և խլել են նրա զարդերն ու ժամացույցները: Կատարվածի մասին ֆուտբոլիստը գրել…

  • Ավազակային հարձակում Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ավազակային հարձակում Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մարտի 31-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աղիտու գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ միայնակ բնակվող թոշակառու կնոջ տուն էին մտել պատուհանով։ Հարձակվողր տարեց կնոջը դանակով սպառնացել էր ու հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր ու բջջային հեռախոս՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի վնաս։ Դեպքի առթիվ նույն օրը Սիսիանի քննչական բաժնում…

  • Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է

    Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է

    2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել…

  • Ավազակային հարձակում՝ Ստեփանավանում

    Ավազակային հարձակում՝ Ստեփանավանում

    2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ…