Ավստրալիա

  • Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի բակում

    Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի բակում

    Ավստրալիայի արևելքում աղետի ենթարկված թեթևշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի հարավային մասի Սանշայն Կոստ շրջանում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է միայն օդաչուն: Նահանգի շտապօգնության ներկայացուցչի տվյալներով՝ օդաչուն աննշան վերքեր է ստացել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ինքնաթիռը բազմաթիվ…

  • Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը

    Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը

    Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Իսկ Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը: Քաղաքից տարհանվել են հազարավոր մարդիկ: Այդտեղ քաղաքի իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ պետք է…

  • Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

    Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

    Ավստրալիայում գրանցված ջրհեղեղների հետևանքով Թաունսվիլլա շրջանի հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժել են ոչ միայն բնակավայրերը` փակ են նաև կրթական հաստատությունները, բազմաթիվ մեքենաներ վնասվել են: Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 3-ին տեղումներն այդտեղ համեմատաբար մեղմ են եղել: Դրա արդյունքում հեղեղումները մի փոքր մեղմացել…

  • Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայի հարավ-արևելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նահանգի արտակարգ իրավիճակների հաղթահարման ծառայության ներկայացուցիչ Կատարինա Քերոլը հայտնել է, որ իշխանությունները վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 18 փրկարարական գործողություն և տարհանել մոտավորապես 1,1 հազար մարդու, ասված է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը…

  • Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ է հաստատվել

    Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ է հաստատվել

    Ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին: Այդ մասի հայտնել է ABC ավստրալական հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 48,6 աստիճանի: Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում հունվարի 24-ին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 46,6 աստիճանի: Քաղաքի համար այդ ռեկորդային ցուցանիշն այն դարձրել…

  • Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց

    Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց

    Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում սերբ թենիսիստի հակառակորդը ԱՄՆ ներկայացուցիչ Միշել Կրյուգերն էր: 2 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:2, 6:2 հաշվով:

  • Երեկ Մելբուրնում և, հնարավոր է, կարիերայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Էնդի Մարեյը

    Երեկ Մելբուրնում և, հնարավոր է, կարիերայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Էնդի Մարեյը

    Հունվարի 14-ին, Մելբուրնում մեկնարկեց Grand Slam շարքի մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի Բաց առաջնությունը։ Հենց մեկնարկային օրը պայքարի դուրս եկավ գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը։ Շվեյցարացուն ուզբեկ Դենիս Իստոմինի հետ խաղի համար հատկացրել էին կենտրոնական կորտը, սակայն օրվա հերոսը 37-ամյա Ռոջերը չէր։ Երեկ Մելբուրնում և, հնարավոր է, կարիերայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Էնդի Մարեյը։ Բրիտանացի թենիսիստը դեռևս մրցաշարի…

  • Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել

    Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել

    Ավստրալիայում Սուրբ Ծնունդին աննախադեպ շոգ եղանակ է գրանցվել: CNN-ը հաղորդում է, որ Ավստրալիայի մի շարք նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում, Վիկտորիայում և Հարավային Ավստրալիայում, արդեն չորրորդ օրն անընդմեջ 40°C Ցելսիուսից բարձր ջերամստիճան է գրանցվել: Բնակիչներին զգուշացրել են հրդեհի առաջացման բարձր վտանգի մասին: Մի շարք վայրերում, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի 45 ° C-ը, կրակ վառելու արգելք է…