Ավստրիա
Ավստրիայում օմիկրոնով վարավածների թիվը աճել է ավելի քան երեք անգամ
Ավստրիայում օմիկրոն շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել Է ավելի քան երեք անգամ: Այդ մասին վկայում են Ավստրիայի Առողջության և սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները: Վերջին տվյալների համաձայն, անցած շաբաթվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցվել Է օմիկրոն շտամով ախտահարման 297 դեպք, ընդ որում՝ դրանցից 193-ը՝ Վիեննայում: Միայն մեկ շաբաթ առաջ հաստատված դեպքերի թիվը…
Ավստրիայում չպատվաստվածները կտուգանվեն 3600 եվրոյով
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու հետևանքները շարունակում են ծանրանալ։ Իշխանությունները մտադիր են փետրվարի 1-ից 3600 եվրո տուգանք սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կհրաժարվեն պատվաստվել քովիդի դեմ։ Այս մասին հայտնում է Securykid-ը։ Նշվում է, որ պատվաստումը պարտադիր է լինելու 14 տարին բոլորած բոլոր քաղաքացիների համար։
Ավստրիայում հաստատել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման ենթադրյալ դեպք, ասվում է Ավստրիայի Տիրոլ դաշնային հողի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ խոսքը «Հարավային Աֆրիկա ուղևորության հետ կապված» կորոնավիրուսի դեպքի մասին է, որը հայտնաբերվել է Շվարց շրջանում: Ինսբրուքի մասնագետների նախնական ստուգումը կասկած է հարուցել, որ դա կարող է լինել կորոնավիրուսի նոր մուտացիան՝ B. 1.1.529-ը, որը…
Փաշինյանը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ կանցլերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին Հայաստանը արժևորում է զարգացող հայ-իսպանական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:…
Արտագարգ դեպք Ավստրիայի խորհրդարանում․ պատգամավորն ամբիոնի մոտ ուշաթափվել է
Ավստրիայի խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Էվա Մարիա Հոլցլյայթները ամբոնի մոտ կանգնած կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Այս մասին տեղեկացնում է Kronen Zeitung-ը։ Նշվում է, որ նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո պատգամավորն ուշքի է եկել և վերադարձել է նիստին։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդարություն է տարածել, որում հյատնել է, որ շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: «ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակադակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ…
3 երկրներ կթույլատրեն քովիդի դեմ 3-րդ դեղաչափով պատվաստվելը
Եվրոպական երեք երկրներ՝ Սլովակիան, Չեխիան և Ավստրիան որոշել են իրենց քաղաքացիներին թույլատրել պատվաստվել կորոնավիրուսի դեմ 3-րդ դեղաչափով, եթե նրանք արդեն 2 դեղաչափով ամբողջապես պատվաստվել են։ Այս մասին տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից։ Նշվում է, որ 3-րդ դեղաչափի օգտագործումը թույլատրվում է 2րդ դեղաչափը ստանալուց 8 ամիս անց միայն։ Այս ծրագիրն առաջին հերթին վերաբերվում է այն քաղաքացիներին, ովքեր…
Հիմա էլ ջրհեղեղ է Ավստրիայում․ հորդառատ տեղումները չեն դադարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպական երկրները շարունակում են զոհ դառնալ հորդառատ անձրևներին։ Հիմա էլ Ավստրիայում է անձրևները ջրհեղեղի պատճառ դարձել․ տուժել է Զալցբուրգի Հալլայն քաղաքի կենտրոնական հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից։ Ջրհեղեղի պատճառ է դարձել գետի հունից դուրս գալը։ Նշվում է, որ Ավստրիայում ջրհեղեղի վտանգ է պահպանվում մի շարք շրջաններում, որտեղ արդեն արվել են նախազգուշական հայտարարություններ։ Տուժածների…
Նիդերլանդներ – Ավստրիա EURO 2020 (LIVE)
Հունիսի 17-ին EURO 2020, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի C խմբում հանդիպումը կանցկացնեն Նիդերլանդների և Ավստրիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Ամստերդամի Ամստերդամ Արենա մարզադաշտում: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Նիդերլանդներ՝ Ստեկելենբուրգ, Դե Լիգտ, Դե Վրեյ, Բլինդ, Դյումֆրիս, Վան Անհոլտ, Դե Ռոն, Վեյնալդում, Դե Յոնգ, Վեգորստ, Դեպայ։ Ավստրիա` Բահման, Դրագովիչ, Ալաբա, Հինտերեգեր, Լայներ, Կ․ Շլագեր, Ուլմեր,…
ԵՎՐՈ-ների պատմության մեջ Ավստրիան տարավ առաջին հաղթանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակվում է ֆուտբոլի ԵՎՐՈ-2020 մրցաշարը: C խմբում պայքարի մեջ էին նաև Ավստրիայի ու Հս. Մակեդոնիայի հավաքականները: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 18-րդ րոպեին Լայների խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Գորան Պանդևը: 78-րդ րոպեին Գրեյգորիչը խփեց ավստրիացիների հաղթական գնդակը: Խաղի վերջակետը 90-րդ րոպեին դրեց Մարկո Արնաուտովիչը: Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով ու C խմբում առաջատարն…
Ավստրիա-Հյուսիսային Մակեդոնիա (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Հունիսի 13-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի C խմբում առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային Ստադիոնում։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Ավստրիա՝ Բահման, Լայներ, Դրագովիչ, Հինտերեգեր, Ուլմեր, Լայմեր, Շլագեր, Բաումգարտներ, Ալաբա, Զաբիտցեր, Կալայջիչ։ Հյուսիսային Մակեդոնիա՝ Դիմիտրիևսկի, Ալիոսկի, Մուսլիու, Վելկոսկի, Ռոստովսկի, Նիկոլով, Էլմաս, Ադեմի, Բարդի, Տրայկովսկի,…
Եռակողմ համաձայնությամբ վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Բայրամովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը»: Նրա խոսքով՝ նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է…
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ Այվազյանը՝ Ավստրիայի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է…
Զախարյանը Ռուսաստանի հավաքականի հետ չի մեկնի Ավստրիա՝ հավաքի
EURO-2020-ին պատրաստվելու շրջանակներում Ռուսաստանի ազգային հավաքականը հավաք է անցկացնելու Ավստրիայում։ Դրան մասնակցելու համար թիմի հետ պետք է մեկներ նաև հայազգի Արսեն Զախարյանը, բայց կոկորդային ցավի ու կոկորդի հետազոտության արդյունքում որոշում է կայացվել, որ ֆուտբոլիստը պետք է մնա Մոսկվայում՝ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի հավաքականի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Զախարյանը կարող է…














