Եռակողմ համաձայնությամբ վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը․ Բայրամով

Ամենադիտվածներ

Փաշինյանն-Ռոհանին հեռախոսազրույցը էներգահամակարգի վթարից ժամեր անց. հնարավոր պատճառները

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Բայրամովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը»:

Նրա խոսքով՝ նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է բացում՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ