ավտոմեքենան գլորվել է ձորակը
Ախթալա-Շամլուղ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը․ կա զոհ
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհին «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 30 մետր գլորվել է ձորակը. 32-ամյա վարորդ Անդրանիկ Խաչիկյանը մահացել է: «Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

