ավտոշարասյուն
Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինուժի երկու ավտոշարասյան ընթացքը
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները ուղեկցել են ադրբեջանական զինուժի երկու ավտոշարասյան ընթացքը, որոնցից մեկը ընթացել է Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Խաղաղապահները կապ են ապահովել հայկական և ադրբեջանական զինուժների ԳՇ-ների հետ՝ ուղեկցման ընթացքում հնարավոր միջադեպերից խուսափելու համար։
Հակառակորդի ավտոշարասյան ոչնչացումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3314661615236642
Դատարանը հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով վճիռը
Reuters լրատվական գործակալություն հայտնում է, որ ՄԱԿ -ի հատուկ տրիբունալն այսօր հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը: Դատարանի որոշմամբ՝ «Հզբոլլահն» ու Սիրիայի կառավարությունը որևէ կապ չունեն նրա սպանության հետ: Ըստ եզրահանգման՝ հետաքննությունը չի կարողացել ապացուցել նրանց մասնակցությունը քաղաքական գործչի սպանությանը: Դատարանը հայտնել է, որ երկուսն էլ կարող էին շարժառիթ ունենալ Հարիրիի սպանության…
Ամերիկյան ավտոշարասյունն Իրաքից անցել է Սիրիա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իրաքից դուրս եկած և Սիրայի Քամըշլը քաղաքով անցած ամերիկյան ավտոշարասյունը, որը բաղկացած է եղել 200 բեռնատար մեքենայից, նկատվել է թուրքերի կողմից: Թուրքիայի սահմանամերձ, քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանից տեսասարքերով արձանագրվել է ամերիկյան բեռնատար ավտոշարասյան շարժը Սիրիայի տարածքում: Աղբյուրը նշում է, որ բեռնատարները բեռնված են եղել զրահապատ մեքենաներով, վառելիքի բաքերով և այլն: Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ…
Ուկրաինայի նախագահ Զելենսկու ավտոշարասյունը բախվել է ավտոբուսների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինական strana.ua-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը Զոպորոժիեյի մարզում դարձել է վթարի մասնակից՝ բախվելով ավտոբուսների, որոնք հանգստացողներին տեղափոխում էին առողջարանային վայրերից։ Նշվում է, որ ՃՏՊ-ի մասնակից է դարձել նախագահի ավտոշարասյան երեք ավտոմեքենա, բայց ինքը այդ ավտոմեքենաներից ոչ մեկի մեջ չի եղել։ Մարզի ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոբուսի ուղևորները՝ այդ թվում երեխաները, չեն տուժել։ https://www.youtube.com/watch?v=bIQvG8CqOL0 https://www.youtube.com/watch?v=n1RteOXguY8
Թրամփի շարասյան 3 ոստիկաններ տուժել են ավտովթարի հետևանքով
ТАСС-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող շարասյան 3 մոտոցիկլիստ ոստիկաններ։ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը, ինչպես նաև չի հստակեցվում, թե ինչ հանգամանքներում է կայացել պատահարը։
ԱՄՆ-ում տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանի պատվիրակության ավտոշարասյան վրա
Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար: Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է,…