ավտոտրանսպորտային միջոցներ

  • Արձանագրվել է օդի աղտոտման դեպքեր

    Արձանագրվել է օդի աղտոտման դեպքեր

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառում։ Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։ Իրականացվել են բացատրական աշխատանքներ։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

  • Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ. ՊԵԿ

    Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ. ՊԵԿ

    Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել. «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ», – ասված է հայտարարության մեջ: