Արձանագրվել է օդի աղտոտման դեպքեր

Ամենադիտվածներ

Արձանագրվել է օդի աղտոտման դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառում։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։

Իրականացվել են բացատրական աշխատանքներ։

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ