Արաբական միացյալ էմիրություններ
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում
Դա հնարավոր է դարձել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման միջոցով, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։
Շրջակա միջավայրի նախարարը մեկնում է Աբու Դաբի
2026 թվականին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային համագործակցության խորացմանը:
Կանադա-Էմիրություններ հարաբերություններ. Տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն և տեղեկատվության բացեր
Այս Azat TV-ի զեկույցը ուսումնասիրում է Կանադա-Էմիրություններ ուղիղ հարաբերությունների վերաբերյալ առկա սահմանափակ տեղեկատվությունը՝ համադրելով Կանադայի առևտրային առաքելությունը Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄԷ-ի բարդ և զարգացող դերի հետ Եմենի հակամարտությունում, ներառյալ Սաուդյան Արաբիայի հետ նրա լարված հարաբերությունները։
ԱՄԷ-ն սենսացիոն հաղթանակով դուրս մղեց Ալժիրը՝ ՖԻՖԱ Արաբական Գավաթի քառորդ եզրափակչում
Արաբական Միացյալ Էմիրությունները պատմական հաղթանակ տարավ Ալժիրի նկատմամբ ՖԻՖԱ Արաբական Գավաթի քառորդ եզրափակչում՝ հաղթելով 11-մետրանոցներով և դուրս մղելով մրցաշարի ֆավորիտներից մեկին։
Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ – 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
ՀՀ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելեն առանց մուտքի արտոնագրի
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր…
Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին․ Սարգսյան
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս: «Արմեն Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի…
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև այցող Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ «Էմիրություններում կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված…
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում էր գտնվում, այնտեղից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ըստ աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն իր հերթին տեղեկացրել…
ԱՄԷ-ը խստացնում է պատիժը ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում
ԱՄԷ-ում 153 վարակված կա, որոնցից 38-ն առողջացել է, 2-ը՝ մահացել է։ Արաբական Միացյալ Էմիրություններն ուժեղացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Իրավական հետևանքների սպառնալիքներով կոչ են անում բնակիչներին մնալ տանը, բացի այդ փակվում են հասարակական վայրերը։ ԱՄԷ-ում փակվել են նաև բոլոր լողափերը, սպորտային դահլիճները, այգիները, կինոթատրոնները, առևտրի կենտրոնները, բարերը, ուխտավայրերը, բազմաթիվ ռեստորանները։ Կառավարությունը կոչ է արել…
ԱՄԷ-ում կորոնավիրուսի պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները
Արաբական Միացյալ Էմիրություններում դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Հուսեյն ալ-Համադին: «Մարտի մեկից դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը պետությունում… Դադարեցնել դպրոցների գործունեությունը երկրի էմիրություններում մինչև հետագա հրահանգները՝ նախարարության կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում»,-նշվում է գերատեսչության հայտարարության մեջ: Մինչ օրս ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակման 13 դեպք է արձանագրվել:…
Թուրքիայի հարձակումը իրադարձությունների վտանգավոր սրացում է․ ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում: Այդ մասին ասված է ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարության մեջ։ «ԱՄԷ-ն ամենայն վճռականությամբ դատապարտում է Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայում, հավաստում է, որ դա իրադարձությունների վտանգավոր զարգացում է, ինչպես նաև բարեկամ արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ…
Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Ինչպես փոխնացում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը, արարողությունը տեղի կունենա ժամը 21:10-ին։ https://www.facebook.com/ArmEmiratesEmbassy/photos/a.329176597202671/2357933214326989/?type=3&theater
ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիան ընդլայնվում է․ միանում է նաև ԱՄԷ-ն
Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը որոշում է կայացրել միանալ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային, որը պետք է ապահովի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Սաուդյան Արաբիան միանում է Պարսից ծոցի նավահանգստային անվտանգության պահպանմանը Ըստ նախարարության հայտարարության՝ որոշումը հիմնավորվում է նրանով, որ իրենք ձգտում…















