Արագածոտն
Կողաշրջվել է վառելիք տեղափոխող բեռնատարը
Մարտի 15-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ. «Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Վարչական վարույթների…
Շիրակի և Արագածոտնի փոխմարզպետերն աշխատանքից ազատվել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել են Շիրակի և Արագածոտնի մարզպետերի երկու տեղակալները: Այսպես` աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը և Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները: Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Ամասիա և Ախուրյան գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր…
«Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ», – Արարատ Միրզոյան
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այս առիթով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը գրում է. Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական…
Արագածոտնի նախկին մարզպետ հայտնել է, որ ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ…






