fbpx
Առողջապահություն

ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ.

«Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Վարչական վարույթների հիմք են հանդիսացել մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը: Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում թվով 7 հաստատություններում արձանագրվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան: Տեսչական մարմինը՝ մարզերում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքների վրա հիմնվելով և կանխարգելիչ գործունեությունը դիտարկելով իր գործառույթների իրականացման առաջնային միջոց՝ մարզերի թվով 91 դպրոցների տնօրինությանը դիմել է համապատասխան գրություններով՝ հորդորելով պահպանել սանիտարական նորմերով պահանջվող ջերմային ռեժիմը:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարզերի թվով 17 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հորդորել է շարունակել գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական ուժեղացված հսկողությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ