Արամ Դանիելյան
Ապամոնտաժվել է 2 ապօրինի կրպակ․ Արամ Դանիելյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը: Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են: Նկարում Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված երկու բետոնացված տաղավարներն են՝ յուրաքանչյուրը մոտ…
Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ն լուծարվեց. Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում աշխատել է վնասով
Երևանի ավագանու նիստում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ը լուծարման ավագանու որոշումը: Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ը հիմնադրվել է 2009 թվականին և 2011 թվականի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Նրա հավաստմամբ՝ ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային և նախահաշվային աշխատանքների կատարմամբ: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ ընկերության…
Ծաղկաձորում ապօրինի հողատարածք իրացնելու գործով վարույթը ՀՔԾ-ն որոշել է կարճել
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պնդում է՝ հիմնավոր փաստեր ունի, որ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը 2007 թվականին չարաշահել են պաշտոնեական դիրքն ու փաստաթղթեր կեղծելով, առանց աճուրդ կազմակերպելու Ծաղկաձորում 1 մլն 60 հազար քմ-ից ավելի հողատարածք են իրացրել: Չնայած այս փաստերին, ՀՔԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել ու գործով վարույթը…
Բացահայտվել են Կոտայքի մարզում 106 հեկտար հողատարածքների ապօրինի իրացման դեպքեր
«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այս…
Վերականգնողական աշխատանքներ են ընթանում Կոմիտասի պողոտայում. Արման Դանիելյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նոր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութում ներկայացվում փողոցում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: «Կոմիտասի պողոտա՝ եկեղեցու մոտ, մայթը ազատվում է …»,- գրել է նա տեսանյութին կից: https://www.facebook.com/aram.danielyan.14/videos/2572113839548486/
Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանին։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում…
Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը: Քննչական…







