Ապամոնտաժվել է 2 ապօրինի կրպակ․ Արամ Դանիելյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հրապարակող՝

Կառավարություն ավելի քան 450 մլն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին

Ամենադիտվածներ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը:

Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են:

Նկարում Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված երկու բետոնացված տաղավարներն են՝ յուրաքանչյուրը մոտ 20քմ․ զբաղեցրած մակերեսով:

Գազոները կվերականգնվեն, մայթին էլ կտեղադրվեն նստարաններ»:

https://www.facebook.com/aram.danielyan.14/posts/3661884233904769?__cft__[0]=AZXcNBsOWzeXxKPHS-qpDQCQvOUqH6vC3P6JcHEkd8LFuEsW908DbSsS2wT3oZhMnohi_teH6cgm-EfTFgXI8XFU7xASnD4S3mL4fN-FyWyfYluYuIQeGFXGWi3dZDb07tA&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ