Արամ Խաչատրյան

  • Արամ Խաչատրյանի Գայանե բալետը՝ անիմացիոն ֆիլմ

    Արամ Խաչատրյանի Գայանե բալետը՝ անիմացիոն ֆիլմ

    Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը նորովի մատուցել են նկարիչ-մուլտիպլիկատորներ Գոռ և Արամ Սահակյանցները։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում։ Տեսանյութն՝ այստեղ:

  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Շուբերտ

    «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Շուբերտ

    Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի 4-րդ համերգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ համերգին հնչելու է ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը։ Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես երաժիշտների դեմ-դիմաց, իսկ բեմահարթակը կիսում՝ Ազգային ֆիլհարմոնիկ…

  • Լոռու մարզպետը խոսեց Օձունի համայնքապետին ծեծելու լուրերի մասին

    Լոռու մարզպետը խոսեց Օձունի համայնքապետին ծեծելու լուրերի մասին

    Օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, որ Լոռու մարզպետի ու ևս մի քանի հոգու կողմից ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։ Այս մասին հայտարարություն տարածեց նաև ՄԻՊ-ը, իսկ Տիտանյանը դիմեց Ոստիկանություն։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բան տեղի չի ունեցել և ինքը ծեծի չի ենթարկել Տիտանյանին։ Իսկ դիտարկմանը, թե…

  • Բարեգործական համերգ՝ ի զորակցություն զինծառայողի և նրա ընտանիքի

    Բարեգործական համերգ՝ ի զորակցություն զինծառայողի և նրա ընտանիքի

    Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի Facebook-ի էջում գրված է․ «Բարեգործական համերգ – դրամահավաք` ի զորակցություն արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի։ Երիտասարդ կատարողների համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանում, դեկտեմբերի 25֊ին, ժամը` 17.00֊ին։ Յուրաքանչյուրիս օգնությունը` մեծ, թե փոքր, կարևոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»։ https://www.facebook.com/museum78/posts/3937819026250103?__cft__%5B0%5D=AZWcrwRgN8CMgCCcrLlvOzdSfYR26v0tMV8NQ_9h8xfyWqYJzdsemld4Xx549CYC6P_Ph0tDHW-dIWXaY1423R7cfnkvpXOW4Fu65pqxGR5uJjrNNQQL4SpPGmrbf2EGNxIXiXYhFS775aIKSQfwteX2&__tn__=%2CO%2CP-R

  • Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել

    Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել

    • Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս է տեսել Արամ Խաչատրյան, Հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից (մշակումները երկու դաշնամուրի համար) ժողովածուն (Երևան, Ամրոց Գրուպ, 2020): Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի, կազմող` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան: Նոտագրքում ներկայացված է նաև Րաֆֆի Խարաջանյանի՝ Արամ Խաչատրյանի մասին գրած եռալեզու էսսեն, որում անդրադարձ է կատարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների յուրահատկություններին և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկություններին:

  • Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետ

    Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետ

    Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, որոշում ընդունվեց՝ Արամ Խաչատրյանին նշանակել Լոռու մարզպետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Անդրեյ Ղուկասյանը։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Խաչատրյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին ու մաղթեց հաջողություններ։

  • 70-80-ականների Երևանյան ձայները. Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան և Էռնա Յուզբաշյան

    70-80-ականների Երևանյան ձայները. Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան և Էռնա Յուզբաշյան

    70-80-ականների Երևանյան կոլորիտը շատ յուրահատուկ էր, հատկապես՝ մշակութային մթնոլորտի շնորհիվ։ Գեղեցիկ, բարի քաղաքը այդ ժամանակաշրջանում կարելի է ասել ավելի շատ պատկանում էր հասարակությանը, քան՝ անհատին։ Ինչ-որ սիրուն տխրության քող էր նկատվում այդ ժամանակ, այդ իսկ պատճառով էլ կար նոր շունչ և անսահման ոգեշնչանք։ Երևանյան ամենահատկանշական պահը դա՝ բակային/թաղային համակարգն էր: Այն ստեղծել էր մշակութային յուրահատուկ…

  • Պլանշետներ՝ Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին

    Պլանշետներ՝ Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին

    Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու…

  • Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո․Արայիկ Հարությունյան

    Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո․Արայիկ Հարությունյան

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի,…

  • Չինաստանի բալետային թատերախումբը  Վլադիվաստոկում կցուցադրի «Սպարտակ» բալետը

    Չինաստանի բալետային թատերախումբը Վլադիվաստոկում կցուցադրի «Սպարտակ» բալետը

    Հունվարի 14-ին Վլադիվոստոկում կմեկնարկի Չինաստանի Լյաոնինի բալետային թատերախմբի շրջագայությունը, որը Ռուսաստանի բնակիչներին կցուցադրի երկու ներկայացում ՝ ներառյալ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը: ««Սպարտակ» բալետով, որը 1954-ին գրել է ԽՍՀՄ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, կսկսվի շրջագայությունը. այն պատմում է իր և մյուս գերիների համար Սպարտակի հերոսական պայքարի մասին, որոնք ստրկացվել…

  • Ստորագրվել է համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև

    Ստորագրվել է համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի…

  • 11 դատավոր համաձայնել է դառնալ ԲԴԽ անդամ

    11 դատավոր համաձայնել է դառնալ ԲԴԽ անդամ

    11 դատավոր համաձայնել է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, այս մասին «Ազատությանը» հայտնեց ԲԴԽ խոսնակ Արամ Խաչատրյանը։ Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի…

  • Արամ Խաչատրյանի որդին փոխհատուցում կստանա ժառանգի իրավունքների խախտման համար:

    Արամ Խաչատրյանի որդին փոխհատուցում կստանա ժառանգի իրավունքների խախտման համար:

    Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ 300 հազար ռուբլու տեսքով փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար: Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել էր Մոսկվայի Սոլնցևսկի դատարան: Կոմպոզիտորի մահից հետո որդին ստացել էր իրավունք հոր կողմից գրված «Սպարտակ» բալետի երաժշտության համար: 2018-ին նա հայտնաբերել է, որ հայտնի ներկայացումը միաժամանակ ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի մի…

  • Կալիֆորնիայի UCLA համալսարանի անսամբլը հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

    Կալիֆորնիայի UCLA համալսարանի անսամբլը հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

    Լոս Անջելեսի Կալիֆորնիայի UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի VEM անսամբլը ելույթ կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգը կկայանա հունիսի 13-ին, ժամը 19:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի շրջանակներում: UCLA- ի VEM անսամբլի նպատնակն է ծանոթացնել ունկնդիրներին հայկական երաժշտական ավանդույթներին, ներկայացնել հայ երաժշտության հարստությունն ու բազմազանությունը: Անսամբլը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Սթարոբինը…

  • Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը հնչել է Դիսնեյլենդում

    Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը հնչել է Դիսնեյլենդում

    Արամ Խաչատրյանի հեղինակած «Սուսերով պարը»  հնչել է Փարիզի մոտակայքում գտնվող Դիսնեյլենդ զբոսայգում: Անցորդներից մեկն է արձանագրել երաժշտությունը հնչելուց հետո և այնուհետև հրապարակել է տեսանյութը Facebook-ի իր էջում: https://www.facebook.com/anisakhanyan/videos/2164995116927128/?t=0 հիշեցնենք, որ «Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար: Այն մեծ ճանաչում է բերել կոմպոզիտորին։