արարատ միրզոյան
Կապանում բացվել է Իրանի հյուպատոսություն
Այսօր նշանակալի օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը: Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է…
Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։ «Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայում Դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց ժամկետների մասին այս պահին հստակություն չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած…
Աստանայում հանդիպել են Միրզոյանը, Լավրովը և Բայրամովը
Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին: Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել…
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Հայաստանում հայտարարված սգո օրերի կապակցությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված…
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի հետ
Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը…
Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկումներ կլինեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։ «Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջով:
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել են Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի կյանքի կոչումը
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում:…
Հայաստանը և Նորվեգիան կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը. Միրզոյան
Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են…