Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի…
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա…
Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը: Հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ստամբուլի Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում և գրառման մեջ նշել նաև թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի…
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այս մասին տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Նշվում է, որ Միրզոյանն այցի ընթացքում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Armenpress-ին, որում անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրին, դրա լուծմանն ու խաղաղության պայմանագրին։ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Armenpress: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5…