Քաղաքականություն
20:20 29/04/2021

Միրզոյանն ու Ջհանգիրյանը անդրադարձել են դատական համակարգում առկա խնդիրներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույնդատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ