Արզնի

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել ենք մարզում 2022 թ․ հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: «Մասնավորապես, եղել ենք Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող ավտոճանապարհահատվածում. նախարարին ներկայացրել եմ ճանապարհահատվածի վատթար վիճակի և դրա հիմնանորոգման անհրաժեշտության մասին: Ուրախությամբ…

    Նորոգվում է Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհը
  • Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության մի քանի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։ Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Լերմոնտովոյում և Արզնիում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են։ Նշվում է, որ ընտրություններն անցկացնելու համար բացվել են 99 ընտրատեղամասեր։

    Այսօր 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
  • Այսօր՝ օգոստոսի 30-ի առավոտյան, վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Սրա վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել «Վեոլիա ջուր» ընկերության Facebook-ի էջում։ Դրանում երևում է, թե ինչպես է ջուրը ջրատարից ուղղակիորեն դուրս թափվում։ Ընկերությունը հայտնում է, որ վթարի վերացմամբ պայմանավորված ջրանջատումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։

    Վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Օգոստոսի 9-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունների…

    Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել
  • Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ այցելել է ասորի համայնքին: «Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։ Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին,…

    Արարատ Միրզոյանը Արզնիում հանդիպել է ասորի համայնքին
  • «Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։ Հայցում ենք վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար»։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1548041808702219

    Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը կսահմանափակվի
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Ժամանակավորապես կսահմանափակվի Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10‚ սահմանափակվելու…

    Ժամանակավորապես կսահմանափակվի Երևան-Սևան տարածքի երթևեկությունը. ՏԿԵՆ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են Արզնու…

    Հրդեհ Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը: Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել…

    Դանակահարություն Արզնիում. հարուցվել է քրգործ
  • Մարտի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։ Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղևորը և…

    Վթար Արզնի-Աբովյան ավտոճանապարհին, կա 1 զոհ
  • Ֆիզիկական անձը, որ ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին վաճառել է Դավիթ Սուքիասյան անունով անձին, որը ՀՔԾ գլխավոր քարտուղարն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ «Կասեցված շինարարական թույլտվությամբ շինարարությունը շարունակվում է, իսկ համայնքի ղեկավարը որևէ ակտիվ գործողություններ չի անում, ավելի շուտ պասիվ անգործության շնորհիվ…

    Կասեցված շինթույլտվությամբ շինարարությունը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան
  • Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ: Սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան: Աշխատանքներն ինտենսիվ փուլ են մտել: Այս պահին ամրացվում է տանիքը և ներսի պատերի հարթեցման աշխատանքներ են իրականացվում: Շինարարական աշխատանքների արդյունքում Արզնի համայնքը կունենա…

    Արզնիում նախկին ճաշարանի շենքը կվերակառուցվի որպես մշակույթի տուն
  • Հուլիսի 25-ին, ժամը 17:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արզնի համայնքի 4-րդ թաղամասի սկզբնամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են երկու վագոն տնակ՝…

    Հրդեհ Արզնի համայնքում․ այրվել են վագոն-տնակներ