Արթուր Բարսեղյան
Եվրոպայի առաջնություն․ հայ լողորդը սահմանել է Հայաստանի ռեկորդ
Կազանում եզրագծին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը ներկայացնող Արթուր Բարսեղյանը։ Հայազգի լողորդը, ընդհանուր առմամբ, հաջող է հանդես եկել ու նույնիսկ հասցրել է ռեկորդ սահմանել։ Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում գրանցել է 48,09 վայրկյան արդյունքը, որով ոչ միայն դուրս է եկել կիսաեզրափակիչ, այլ նաև սահմանել է Հայաստանի ռեկորդ։ Կիսաեզրափակչում արդեն Բարսեղյանը…
Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը․ Տոկիո-2020
Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Հուլիսի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ հայտում է, որ մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: «Որակավորման փուլում Բարսեղյանը 5-րդ մրցահերթում 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 3-րդ, իսկ ընդհանուր 73…
Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
Հուլիսի 30-ին Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չի հաղթահարել Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը: Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցել 23,14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը: Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել է…
Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց․ Տոկիո-2020
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր իր մեկնարկն ունեցավ լողորդ Արթուր Բարսեղյանը: Հայ լողորդը հանդես է եկել 100մ ազատ ոճ մրցաձևում և իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրեց 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով: Նշվում է, որ այդ արդյունքը Բարսեղյանին թույլ չի տրվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Բարսեղյանի արդյունքը մեկնարկի դուրս…
Հայաստանն Օլիմպիական խաղերում կունենա նաև լողորդներ
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Մեր լողորդներից մեկը՝ Արթուր Բարսեղյանը, հանդես կգա 50 և 100 մետր ազատ լողաոճում։ Իսկ մյուս մասնակիցը՝ Վարսենիկ Մանուչարյանը, միայն 100 մետր ազատ լողաճերում: Ըստ աղբյուրի՝ Ճապոնիայում անցկացվելիք ամառային…
Հայ լողորդները Հայաստանի ռեկորդներ են սահմանել աշխարհի առաջնությունում
Oգոստոսի 20-25 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց լողի պատանիների աշխարհի առաջնությունը։ Լողի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է պատանիների աշխարհի առաջնությունը: «Մասնակցել ենք 6 մարզիկով՝ Նինա Կիրակոսյան, Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, Էդուարդ Ճաղարյան, Միխայիլ Շահնազարյան և Լևոն Խաչատրյան։ Բոլորն էլ հաջող են լողացել, իսկ Արթուրը առավել ևս։ Նա 100 մետր…
Աշխարհի առաջնություն. հայ լողորդը հասել է կիսաեզրափակիչ
Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճում 0.22.75 արդյունքով 110 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է հինգերորդը և պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Այս մասին տեղեկացնում է Aravot-ը։