արթուր ջավադյան
Նախատեսել էինք 5,4 տոկոս տնտեսական աճ, բայց այժմ կանխատեսումը 6,5 տոկոս է. ԿԲ նախագահ
Հունիսի 4-ին Ազգային ժողովում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկի նախկին կանխատեսման համաձայն՝ 2019 թվականի տնտեսական աճը պետք է լիներ միջինը 5,4 տոկոս: Նա հավելեց, որ հիմա վերագնահատում է իրականացվել, ու ներկա կանխատեսման համաձայն՝ տնտեսական աճը կլինի մոտ 6,5 տոկոս։ ԿԲ նախագահը նշեց, որ գնահատված կոնկրետ թիվը հրապարակվելու է վաղը, բայց իրենք կարծում…
Սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Մարուքյանը ԿԲ նախագահի բացակայության մասին
Հունիսի 4-ին ԱԺ նիստի սկզբում, ԿԲ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Անդրադառնալով նրա բացակայության փաստին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և…
ԿԲ նախագահը կմասնակցի ԵՏՄ Արտարժութային քաղաքականության խորհրդատվության նիստին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա: Այնտեղ նա մասնակցելու է ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին: Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին հաջորդելու է ԵՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԲ նախագահին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը և վերջիններիս հնարավոր զարգացումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում…
ԿԲ նախագահը աշխատանքային հանդիպումներէ ունեցել ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանի շրջանակում
Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ: ԿԲ նախագահը բարձր է գնահատել…
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի…
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Բազել
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, տեղեկացնում են ԿԲ-ից։ Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ: Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաև շվեցարահայ գործարար շրջանակի հետ:
ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7-9-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային և անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան…









