արծաթե մեդալ
Հայաստանը ոսկի և արծաթ նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում 2025
Գարիկ Կարապետյանը ոսկի, Սիմոն Մարտիրոսյանը արծաթ նվաճեցին Հայաստանի համար Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում։
Հայ ըմբիշները ոսկի և արծաթ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում 2025
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Սլովակիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց արծաթե մեդալ։
Արսեն Խանջյանը` սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Արսեն Խանջյանը, ներկայացնելով Հայաստանը, սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: Մրցաշարը տեղի է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ Խանջյանը եզրափակիչում ուժերը չափեց Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Անտոն Կոնովալովի հետ։ Մինչ եզրափակիչը Խանջյանը հաղթանակ է տարել ուկրաինացի մարզիկի դեմ։ Այս արդյունքները բարձրացրին Հայաստանի մարզական հեղինակությունը միջազգային մրցաշարերում։ Ավելացնենք, որ Սամբոյի աշխարհի առաջնությունում ևս երկու հայ մարզիկ՝ Համլետ…
Ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում ազատոճային ըմբիշները վիճարկում են Եվրոպայի առաջնության մեդալները։ Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը եզրափակչում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ։ Ցավոք, հայ ըմբիշը պարտություն կրեց 1-2 հաշվով ու բավարարվեց միայն եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով։
Օլիմպիական խաղեր․ ԱՄՆ-ն վերջին պահին մեդալների հաշվարկում անցնում է Չինաստանին
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը մոտեցել են եզրագծին ու վերջին պահը Ամերիկայի Միացյալ Նահանգները մեդալային հաշվարկում շրջանցեց Չինաստանին։ Այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ն էլ Չինաստանն էլ ունեն նվաճած 38 ոսկե մեդալ, բայց արծաթների թվով Միացյալ Նահանգները 8-ով ավելի Չինաստանից՝ 39-նն ընդդեմ 31-ի։ Ընդհանուր՝ ԱՄՆ-ն մինչ այս վաստակել է 110 մեդալ, իսկ Չինաստանը՝ 87։ Լավագույն եռյակը եզրափակում է…
Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե մեդալ. Տոկիո-2020
Օգոստոսի 3-ին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ։ Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևի հետ: Նշենք, որ Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մկանային վնասվածք էր ստացել: Գոտեմարտի մեկնարկում վնասվածքը զգացնել է տվել: Ալեքսանյանը…
Հայ դպրոցականը «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեդալ է վերցրել
Առցանց ձևաչափով հուլիսի 18-ից 23-ն անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են նաև հայ 4 դպրոցականներ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Գևորգ Ավանեսյանն արժանացել է արծաթե մեդալի։ Ըստ աղբյուրի՝ օլիմպիադային մասնակցել են 76 երկրների 304 աշակերտներ։
Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր, Արման Անդրեասյանը՝ բրոնզե
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Հարությունյանը պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան)։ Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղ է զբաղեցրել նաև Արման Անդրեասյանը (70 կգ)՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում նրա մրցակից Չերմեն Վալիևը (Ռուսաստան) վնասվածքի…
Աշխարհի գավաթ․ Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Գալստյանը՝ բրոնզե
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև…
Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր․ International Fajr Cup
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղը գրավեց Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա մրցեց ավելի բարձր՝ իր համար անսովոր գերծանրքաշային կարգում։ Հայ վարպետը պոկեց 180 կգ, հրեց՝ 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվեց երկրորդը: Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հանդես չեկավ:
Աշխարհի գավաթ․ արցախցի սամբիստ Վահագն Չալյանը արծաթե մեդալ է նվաճել
Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Չալյանն արծաթե մեդալակիր է դարձել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է: Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 150 սամբիստներ 13 երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…
Լևոն Արոնյանը նվաճեց անհատական արծաթե մեդալ. ԵԱ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան: Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը: Իսկ ավելի վաղ` կանանց թիմից Աննա Սարգսյանը…
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին: Երիտասարդ գրոսմայստերին հանձնաժողովի նախագահը շնորհավորել է հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը…
Հայ բռնցքամարտիկները Լատվիայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Սեպտեմբերի 20-23-ը Լատվիայի Օլայինե քաղաքում կայացած պատանեկան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ։ Մարզիչ Արթուր Կրիկյանի և Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը։ 66 կգ քաշային Գրիգոր Փանոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ»։ https://www.facebook.com/armboxing/posts/2484051858491566?__xts__%5B0%5D=68.ARB1WDk4Mv3QIF0B_Ewuu3oAuOVxEHmopzkqSrFd5hpDe4BYoJwgH2YTsXsZYMeNXuTKSeIpHMUn4KBa9XE7X1Sidy3AqinD5GG6cMwc5XPx7zbHJdrZHWiSzgf–FJBiEr3la7lMTixEXyL6p8dRuBzPJkqZzvSkvzVjItUGj_-3DVl4HHF-gVOeLlEpfvpK6-dE5VTU4kK52H9edy79LqikNI4LK61SS5wdox6PY4mFh-43pZMkPSuK_mf_WHKwf6zfheWc9-wgAOyah70z2mF_5cIJURALLakhPyxuFQtmWWusNDCilCbAAeqqtVPGkaTfkd1ZJL3pJvkP8y5ZUk-1py-&__tn__=-R