fbpx
Սպորտ

Աշխարհի գավաթ․ արցախցի սամբիստ Վահագն Չալյանը արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Չալյանն արծաթե մեդալակիր է դարձել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է:

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 150 սամբիստներ 13 երկրներից:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ