Արմեն Ավետիսյան
Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները (աշխատավարձի մեկ տոկոսը) տարբեր անհիմն պատճառաբանություններով, բացահայտորեն խոչընդոտելով ԵՊՀ արհեստակցական…
Հանդիսավորությամբ նշվել է Մարտունի քաղաղաքի տոնը
Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները տոնական տրամադրության մեջ էին՝ մի շարք միջոցառումներով նշելով իրենց բնակավայրի հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Տոնակատարությունը, որը նշվում է ավանդաբար, այս տարի համընկել էր Սուրբ Թարգմանչած տոնի հետ: Այն սկսվեց Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ…
Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր. Արմեն Ավետիսյան
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր: Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ…
Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պահպանության ռեժիմում է. գործունեությունը դադարեցված է
Ծաղկաձորի` պետությանը նվիրատվությամբ փոխանցվող «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է, որ ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ…
ՀՔԾ-ն վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը. Վանեցյան
Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վանեցյանը: Անդրադառնալով Մաքսային ծառայության…
Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ քրգործ այլևս չկա
«Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տեղեկացնում է «Ժամանակ» թերթը. Ըստ քրեական…







