Արմեն Եղիազարյան
Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավորի առաջարկը
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Եղիազարյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով: Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են…
Հանդիպումն իրականություն է, չնայած՝ Մարուքյանը հերքում է. 1in.am
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանն հունիսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի մասին տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։ Նշենք, որ ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը…
Հայաստանում այս պահին պարենի խնդիր չկա. Մհեր Գրիգորյան
Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, այսօր` մարտի 25-ին քննարկվել է ՀՀ-ում պարենի հարցը, քանի որ մարտի 20-ից ՌԴ-ն հացահատիկային կուլտուրանների արտահանումը դադարեցրել է ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Հարցում մասնավորապես նշվել է, թե Ռուսաստանից հացահատիկի արտահանման դադարեցումը ի՞նչպես կանդրադառնա մեր պարենային անվտանգության վրա: Փոխվարչապետը պատասխանել է, որ ԵՏՄ հարթակում բարձրաձայնել…
Որոշել եմ ստեղծել Վանաձորի հիմնախնդիրներով զբաղվող ակտիվ երիտասարդական խումբ․ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վանաձորյան նախաձեռնություն: Սիրելի երիտասարդներ, իմ պատգաավորական մանդատի լիազորությունների շրջանակում որոշել եմ ստեղծել Վանաձորի հիմնախնդիրներով զբաղվող ակտիվ երիտասարդական խումբ։ Նախատեսում եմ ակտիվորեն ուսումնասիրել և վեր հանել Վանաձորի բոլոր խնդիրները՝ սկսած ամենածայրամասային թաղամասից մինչև կենտրոն։ Այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են այս նախաձեռնությամբ, Վանաձորի խնդիրների և…
Բագրատաշենի անցակետում աննկարագրելի հերթեր են. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել այնտեղից: Նա, մասնավորապես, գրել է. «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4…
1000 դրամների հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա. Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 17-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում…






