fbpx
Խորհրդարան

1000 դրամների հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 17-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, որ ստվերից դուրս է եկել 5 000 աշխատող: Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել հիմնադրամ՝ վճարված գումարները հետ ստանալու համար:

«Կամ այդ աշխատողները չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ սխալ թվեր են ներկայացրել Ձեզ»,- ասաց Արմեն Եղիազարյանը:

Վարչապետն արձագանքեց, որ աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, քանի որ արտացոլված են ՊԵԿ և ԱՎԾ տվյալներում, նրանք են հրապարակել այդ թիվը: ԱՆդրադառնալով հիմնադրամի հետ կապված հավելյալ պարզաբանումներ ստանալուն՝ վարչապետն ասաց.

«Դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա: Նման տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ միշտ չէ ու ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են, նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել: Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ