Արմեն Խաչատրյան
Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: «Հայաստանն անմիջական ներազդեցություն ունի այդ պրոցեսների վրա: Հայաստանի Հանրապետությունն այս պահին պահանջատեր է և, քանի որ եռակողմ հայտարարության մի կողմը Հայաստանն է, իհարկե, իր պահանջն է ներկայացնում խաղաղապահ ուժերին,…
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Լավորվի հայտարարությանը, որ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելացվի։ «Ինչքան էլ ջանաք, որ որևէ հարցի մեջ ընդգծվի այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները նախկինում հակառուս էին և հիմա դարձել են ռուսամետ, նման բան չկա։ Կոնկրետ ես շատ կողմ եմ, որ ռուսական կրթությունը ՀՀ-ում զարգացում…
Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել»,- ասաց Խաչատրյանը։ Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ…
Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին։ Քոչարյանի թեկնածությունը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ Քոչարյանն առայսօր գործուն մասնակցություն է ունենում պետականաշինության գործում ու ներդնում է իր մեծ փորձը և վաստակը։
Մահացել է ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ Այս լուրը հաստատել են Արտաքին գործերի նախարարությունից։ Արմեն Խաչատրյանը նախկինում եղել է նաև Ուկրաինայում, Մոլդովայում ու Բելառուսում Հայաստանի դեսպանը։ Նա 63 տարեկան էր։
Գյումրի բժշկական կենտրոն այսօր՝ ապրիլի 11–ին, տեղափոխվել է 66–ամյա տղամարդ, որը կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել։ Այս մասին ասել է Գյումրու ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ տղամարդն ասել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ–ից. «Բժիշկներին ասել է, որ մարտի 28–ին է Ռուսաստանից եկել և տանը մեկուսացված է եղել, իրեն վատ…
Ազգային ժողովի այսօրվա նիստում ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը նշեց, որ, իր կանխատեսմամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են բալային համակարգի ներդրումից հետո։ Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում, ըստ…
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ ազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգի հետ: Արմեն Խաչատրյանը, ողջունելով հյուրին Ազգային ժողովում, կարևորել է միջազգային կառույցների հետ գործակցությունն ու նրանց աջակցությամբ ոստիկանության համակարգում նախատեսվող բարեփոխումներն ու ոլորտում ծրագրերի իրականացումը: Մոնա Նորդբերգը…
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1192417340939906&id=439137872934527&__xts__[0]=68.ARBUL3vICHdv0OAgsys3sztVbGd-SlelFvCGZEw_3fGl_4vLzVJs1vS_hfZAPypjcPfwUZXh9da2jw_v-HzbypZa658JCWxhNbSU1znyKMtXlq0WClGm715QRTQBq1sF7Nex_8vPdoxocWkBU6dg4m-pE-mxuqcW-txBpK0VPixh_9wycPASDN9pmPNcBABb4nixpaYVmB-fTNhmeDASPh13O62qt10alJWYAxGzc_x_H6Ymou_y5qmLST6fV_7FLU0YNjGzorO0QejcrOweZzsvzEV5XwKvvkDh7lC3QEXdrEToS5v8dvdgTiazqCEdS3dXrN47K3Uwdi1Nbv20K_KVMg&__tn__=-R
Ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՃՈ նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ բանախոսի տեղեկությունների` միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը կարևորեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց համար սահմանված վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու գործընթացում մեխանիզմների պարզեցումը: Նա նշեց՝ գումար վճարելու հետ կապված խնդիր է առաջանում՝ նոտարով հաստատում, որևէ անձի կողմից երաշխավորում և այլն: Հարցի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը շեշտեց՝ քանի որ խոսքը քրեական պատասխանատվությունից ազատելու…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ…