Արմեն Հայրապետյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ նախկինում «Ծառուկյան» դաշինքը մշտապես հանդես է եկել լրացուցիչ պետական վարկերի ներգրավման դեմ, որոնք նպաստում են ընդհանրապես պետական պարտքի մակարդակի բարձրացմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին: Նրա խոսքով՝ սա փոքր գումար չէ, և նման վարկերին անհրաժեշտ է լուրջ վերաբերվել:…
ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է, որ նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու այլևս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Վերջինս նախ նշեց, որ փաստորեն, 4 համաձայնագրով 130 մլն եվրոյից ավելի վարկային միջոց ենք ներգրավում: «Դուք խոստանում եք,…
Անցում ենք կատարելու նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում 4 վարկային համաձայնագրեր վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ նշեց, որ եթե չի սխալվում, բյուջեի դեֆիցիտը նախատեսվել է 180 մլրդ-ից ավելիի չափով, ինչը նշանակում է, որ եթե չլինեն վարկերը,…