fbpx
Խորհրդարան
16:30 12/12/2019

Եկավ տարեվերջը, և մենք հասկանում ենք, որ ունենք պակասուրդի խնդիր․ Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ նախկինում «Ծառուկյան» դաշինքը մշտապես հանդես է եկել լրացուցիչ պետական վարկերի ներգրավման դեմ, որոնք նպաստում են ընդհանրապես պետական պարտքի մակարդակի բարձրացմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին:

Նրա խոսքով՝ սա փոքր գումար չէ, և նման վարկերին անհրաժեշտ է լուրջ վերաբերվել:

«Խոսքը շատ մեծ գումարի մասին է: Ամբողջ տարվա ընթացքում Կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանի պետական բյուջեում պակասուրդ չկա, այլ կա պրոֆիցիտ, իբր՝ մենք փողի ավելցուկի խնդիր ունենք, բայց ոչ մի կերպ դրանց անբավարարության: Հիմա եկավ տարեվերջը, և մենք հասկանում ենք, որ ունենք պակասուրդի խնդիր, և այս հարցը քննարկում ենք արագացված 24-ժամյա ռեժիմում, որ այն լուծենք»,-ասաց Էնֆիաջյանը:

Ի պատասխան՝ Հայրապետյանը հավաստիացրեց, որ Հայաստանի պետական պարտքը վերահսկվում է, և տարվա վերջին կկազմի ՀՆԱ 49 տոկոսը, ինչը փոխնախարարի կարծիքով՝ վկայում է դրա աստիճանական նվազման մասին:

Նշենք, որ Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագիր, որոնք նախատեսում է մինչև տարեվերջ ստանալ բյուջեի պակասուրդը փակելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ