Արմինե Պետրոսյան
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար է նշանակվել
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար է նշանակվել Արմինե Պետոսյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ ԱՀ նախագահի ավելի վաղ ստորագրած մեկ այլ հրամանագրով էլ Մանե Թանդիլյանն ազատվել է նույն պաշտոնից։

