Արսեն Ավակով
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հաստատել է, որ ինքը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում: Այս մասին ասված է ՆԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին», – հայտնել է Ավակովը: Ավակովը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը գրառում է կատարել Twitter-ում: Նա հերքել է լուրերն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է ռազմական օգնությամբ աջակցել Ադրբեջանին: «Ուկրաինան չի պատրաստվում ռազմական օգնություն տրամադրել հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Այ, իսկ բժշկական օգնություն, դեղեր մի փոքր չափազանցնող պատգամավորների համար պետք է փնտրի ողջ երկիրը»,-ասվում է գրառման մեջ: Украина…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Twitter-ի էջում գրառում է կատարել ապրիլի 24-ի կապակցությամբ։ ՆԳ նախարարը ընդգծել է, որ այս ողբերգությունը աշխարհը որոշեց չնկատել։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ… 105 տարի ողբերգության… Ողբերգություն, որը աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշեք, որ կրկին թույլ չտանք։ 24 квітня – день…
Ձերբակալվել է տղամարդը, որը քարեր էր նետել Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիաներ ժամանակ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ «Այո, գտել և բերման են ենթարկել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Նա նաև հավելել է, որ ավտոբուսներում ոչ ոք ֆիզիկապես չի տուժել, միայն սթրես է եղել…
Ազգությամբ հայ Արսեն Ավակովը կրկին նշանակվել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Համապատասխան որոշմանն աջակցել է 281 պատգամավոր, նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը եղել է 226-ը: Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմն առաջարկվել է նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կողմից: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մայրաքաղաք Կիևում նախագահ Վլադիմիր Զելեսնկիի նստավայրի առաջ բողոքի…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով: «ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է զբաղեցնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրի խոսքով՝ այդ մասին տեղեկությունն ստացվել է իրավապահ մարմիններից և լրատվամիջոցներից:…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու մասին էլեկտրոնային խնդրագրի, հայտարարել է, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան։ Նա պարզաբանել է, որ դա անելու իրավունք չունի, քանի որ, ըստ օրենքի, պաշտոնից կարող է հեռացնել միայն այն պաշտոնյաներին, որոնց անձամբ է նշանակել։ Ուկրաինայի ՆԳ նախարարը կարող է պաշտոնաթող արվել Գերագույն ռադայի…
Ուկրաինայի ՆԳՆ գործող ղեկավար Արսեն Ավակովը կմնա իր պաշտոնում մինչև հաջորդ խորհրդարանական ընդրությունները, այս մասին հայտարարել է Ուկրաինաի նորընտիր նախագահ Վալադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը: Ռազումկովը նշել է, որ խորհրդարանում առկա կոալիցիայի պարագայում Զելենսկին չի կարողանա ազդեցություն գործել կառավարության կազմի վրա։ Նա նկատել է, որ Ավակովը «Ազգային ճակատ» խմբակցության քվորումով է հայտնվել իր պաշտոնում, որը…
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ կապված Ուկրաինայում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա գրել է. «Արդեն երեք օր է, չեմ կարողանում նայել «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Չի ձգում: Ուկրաինական իրականությունն ավելի զիլ է»: https://twitter.com/AvakovArsen/status/1119344517675724807?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1119344517675724807&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F349688.html
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ պաշտոնաթողությունից հետո կարող է լրագրող դառնալ, հայտնում է Gordonua.com-ը: Այսպիսով նա բացահայտել է իր մտադրությունները, եթե հանկարծ հեռանա նախարարի պաշտոնից: Ըստ Ավակովի՝ պաշտոնաթողության համար միշտ էլ պատճառներ են ի հայտ գալիս: