Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու մասին էլեկտրոնային խնդրագրի, հայտարարել է, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան։
Նա պարզաբանել է, որ դա անելու իրավունք չունի, քանի որ, ըստ օրենքի, պաշտոնից կարող է հեռացնել միայն այն պաշտոնյաներին, որոնց անձամբ է նշանակել։
Ուկրաինայի ՆԳ նախարարը կարող է պաշտոնաթող արվել Գերագույն ռադայի կողմից, ինչպես նաև սեփական ցանկությամբ կամ վարչապետի պահանջով։ Այս մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքում:

